Airbus-ը կազմակերպությունը առաջին անգամ Alpha One անօդաչու օդային տաքսի է փորձարկել։ Փորձնական թռիչքը տեղի է ունեցել Փենդլտոնում (Օրեգոնի նահանգում)։
Airbus-ում նշում են, որ 5 մետր բարձրությամբ և 53 վայրկյան տևողությամբ թռիչքը հաջող է անցել։
«Մեր նպատակը արդեն վաղուցվանից ուղղահայաց վերելքի և վայրէջքի ուղևորափոխադրող անօդաչու ինքնաթիռի նախագծումն ու կառուցումն է, ինչը հնարավորություն կտա բավարարել քաղաքային մոբիլության աճող պահանջներին»,– ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Ինքնաթիռի ստեղծման համար կազմակերպությանը երկու տարի է պահանջվել։ Աէրոտաքսին՝ 5,7 մետր երկարությամբ, 6,2 մետր լայնքով և 2,8 մետր բարձրությամբ կարող է բարձրացնել մինչև 745կգ բեռ։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ անօդաչու տրանսպորտը խոշորագույն քաղաքներում լիարժեք կսկսի գործել 2040 թվականից։