Friday, 26 04 2024
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը

Կապանի հյուրանոցներից մեկում հայ մարմնավաճառ կանայք իրանցի տղամարդկանց հանդիպել են 10-15 հազար դրամով

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նոնա Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

46-ամյա Նոնա Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝   2017 թվականի հուլիսից մինչև սեպտեմբերի 14-ը, աշխատելով «Ամադա» հյուրանոցնում որպես մատուցողուհի՝ նա հեռախոսազանգերի միջոցով պարբերաբար հյուրանոց է հրավիրել մարմնավաճառուհիներ Անահիտին, Տաթևիկին, Գոհարին, ովքեր հյուրանոցի առաջին հարկում գտնվող հյուրասենյակներում 10-ից  15 հազար դրամի դիմաց հայ և պարսիկ հաճախորդների հետ ունեցել են սեռական հարաբերություններ, իսկ Նոնա Հ.-ն գույքային օգուտ է ստացել նրանցից:

Ընդհանուր իրավասության դատարանում Նոնա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Դատարանը հաշվի է առել, որ 2015 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Նոնա Հ.-ն դատապարտվել է խարդախության եղանակով ուրիշի գույք հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն էր կիրառվել, սահմանվել էր 1 տարի փորձաշրջան:

Վերահսկողությունը նրա նկատմամբ սկսվել էր 2016 թվականի սեպտեմբերի 13-ին և ավարտվել էր  2017 թվականի սեպտեմբերի 13-ին:

Պոռնկությանը նպաստելու հանցավոր արարքը, ըստ դատական ակտի, Նոնա Հ.-ն կատարել է փորձաշրջանում գտնվելու ընթացքում, հետևաբար պատժի պայմանականորեն չկիրառելը  ենթակա է վերացման, պայմանականորեն չկրված պատիժը լրիվ կամ մասնակիորեն ենթակա է գումարման նոր դատական ակտով նշանակվող պատժաչափին:

Դատարանը հաշվի է առել, որ Նոնա Հ.-ին մեղսագրված արարքը ընդգրկված է հասարակական կարգի ու բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների գլխում, դասվում է ծանր հանցագործությունների շարքին:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել հանցագործությունների կատարման ռեցիդիվը…

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը վատառողջ է, նրա խնամքին է վատառողջ մայրը:

Ընդհանուր իրավասության դատարանը Նոնա Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտել է  3 տարի ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատական ակտով սահմանված պատժից 3 ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 3 ամիս իրական ազատազրկումը՝ առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալ Նոնա Հ.-ն ու նրա շահերի պաշտպանը:

Ամբաստանյալը պահանջել է բեկանել դատավճիռը, կարճել գործի վարույթը, դադարեցնել իր քրեական հետապնդումը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ սահմանել ազատազրկման հետ չկապված պատիժ:

Պաշտպանի բողոքը միայն պատժի մեղմացման առումով է, քանի որ արագացված ընթացակարգով քննված գործով դատական ակտը կարող է բողոքարկվել հենց միայն պատժի մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում