Չնայած Վաշինգտոնի հասցեին Մոսկվայի մշտական մեղադրանքներին, թե՝ քրդերին ամերիկյան զենք են մատակարարում, հրապարակվել են հակառակի մասին վկայող փաստեր:
Հայտնվել է տեսագրություն, որում YPG-ից քուրդ գրոհային կինը գրոհում է թուրքական տանկը ռուսական հակատանկային հրթիռային համալիրից: Տեսագրությունը հրապարակել է Al-Masdar News հրատարակչությունը:
Միևնույն ժամանակ Կրեմլը մշտապես մեղադրանքներ է հնչեցնում Վաշինգտոնի հասցեին՝ քուրդ գրոհայիններին զինելու մասին: Ռուսական «Իզվեստիան», առանց վկայակոչելու պաշտոնական աղբյուրները, պնդում է, թե ԱՄՆ-ը մտադիր է հետագայում ևս աջակվել քուրդ ապստամբներին:
Սակայն ռազմական գործողությունների գոտուց ստացված տեղեկատվությունից դատելով՝ քուրդ ապստամբները, որոնք միաժամանակ մարտնչում են Բաշար Ասադի կառավարական զորքերի և թուրքական խմբավորումների դեմ, զինվում են ռուսական զենքերով:
Թուրքիայի զինված ուժերը այժմ ռազմական գործողություններ են իրականացնում սիրիական Աֆրին շրջանում, որը քուրդ ապստամբների վերահսկողության տակ է: