Երեկ eBay առցանց խանութը հայտարարել է վճարումների հոլանդական օպերատոր, Adyen ընկերության հետ համաձայնագրի ստորագրման մասին։ Համաձայնագրի շրջանակում այդ օպերատորը կդառնա eBay-ի համար հիմնական վճարային համակարգ։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ eBay-ի օգտատերերը կարող են օգտագործել PayPal-ը ևս մի քանի տարի՝ մինչև 2023 թվականի հուլիս. այդպիսին է PayPal-ի հետ ընթացիկ պայմանագրի գործողության ժամկետը։
eBay-ը պարզաբանել է, որ նոր վճարային գործընկերը թույլ կտա կրճատել ծախսերն ինչպես առցանց խանութի, այնպես էլ օգտատերերի համար։ Հաղորդագրության հրապարակումից հետո PayPal-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 10 տոկոսով։ Նշվում է, որ PayPal-ի վճարումների 13 տոկոսը ստացվում է eBay-ի գործարքների միջոցով։