Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վերաքննիչ դատարանն արդեն կողմնակալությո՞ւն է դրսևորում

Երեկ վերաքննիչ քրեական դատարանում, կրկին առանց տուժողի իրավահաջորդների ներկայության, շարունակվեց զինծառայողներ Գևորգ Մուսայելյանի և Արմեն Տոնոյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են անցյալ տարվա հունվարին, Քարվաճառում «ինքնասպանություն գործած» ժամկետային զինծառայող Գրիգոր Մուրադյանի գործով: Ըստ գործի նյութերի, նրանց գործողությունները` իշխանազանցություն և մարտական հերթապահության կանոնները խախտելը, ծանր հետևանք է ունեցել` Գրիգորն ինքնասպանություն է գործել: Գրիգորն իբր քարածուխ մանրացնելիս կոտրել էր Գևորգ Մուսայելյանի ինքնաձիգին ամրակցված սվին-դանակը, Գևորգն ու Արմենն էլ, լինելով նրա վերադասները, պահանջել են նոր դանակ կամ 15 հազար դրամ բերել, և սպառնացել, որ չբերելու դեպքում կնվաստացնեն նրա պատիվն ու արժանապատվությունը: Նա էլ դեկտեմբերի 30-ի երեկոյան դուրս է եկել զորամասից և հայտարարել, որ գնում է Ղարաչինար գյուղում ապրող իր բարեկամի տուն, մեկ օր գիշերել է, իսկ 31-ին դուրս է եկել այնտեղից, բայց զորամաս չի հասել: Մոտ 180 սմ հասակով Գրիգորին կախված էին գտել Խարխափուտ գյուղի մոտակայքում` անտառածածկ մասում, գետնից ընդամենը 80 սմ բարձրության վրա գտնվող ճյուղից:
Քանի որ ամբաստանյալները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը (միայն Գևորգ Մուսայելյանն է ապօրինի զենք պահելու մասով թյուրիմացաբար ընդունել` չհասկանալով, որ ինքնակամ հանձնելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից), պաշտպանական կողմը երեկ մի քանի միջնորդություններ ներկայացրեց, որոնք բոլորն էլ մերժվեցին: Գևորգ Մուսայելյանի պաշտպան Անահիտ Սաղաթելյանը միջնորդեց դատարան հրավիրելու վկա Հարություն Բոյաջյանին, ում առաջին ատյանի դատարանը չէր հարցաքննել (վկան պատճառաբանել էր, որ դատարան հասնելու գումար չունի), չնայած եղել էր դատակոչի ցուցակում: Երկրորդ միջնորդությամբ պաշտպանը խնդրեց առաջին ատյանից պահանջել դատական նիստի ձեռագիր սղագրումները, ինչպես նաև լսել մեկ այլ վկայի` Հայկ Գորելնիկովին, ով, ըստ պաշտպանի, առաջին ատյանի դատարանում` Վարդենիսի նստավայրում, ցուցմունք էր տվել, որ չի տեսել Գևորգ Մուրադյանին սվին-դանակը կոտրելիս և դրա հետ կապված` տուժողի նկատմամբ ամբաստանյալների կողմից ճնշումներն ու սպառնալիքները: Մինչդեռ նախաքննության ընթացքում նա հակառակ բովանդակությամբ` ամբաստանյալներին մեղադրող ցուցմունք էր տվել և դատարանում հայտնել, որ նման բան արել է Ռազմական ոստիկանությունում գտնվելու ժամանակ` հոգեբանական ճնշումների արդյունքում և քննիչի թելադրանքով: Բանն այն է, որ այս վկայի դատաքննական ցուցմունքների փոխարեն, դատական նիստի տպագիր արձանագրության (չնայած այդ դատարանում ձեռագիր սղագրման տարբերակով են աշխատում) մեջ էին հայտնվել նախաքննական ցուցմունքները, և որպեսզի վերաքննիչը դատական ակտ կայացնելիս ավելի համոզված լինի տղաների մեղսակցության կամ անմեղության մեջ, պաշտպանը միջնորդեց հարցաքննել այդ վկային, սակայն դատարանը հրապարակելով որոշման միայն եզրափակիչ մասը, մերժեց այն` անհասկանալի թողնելով մերժման պատճառը: Այստեղ ուշագրավն այն էր, որ մինչ որոշում կայացնելը, դատարանը, չգիտես ինչու, փորձեց պաշտպանից պարզել, թե Վարդենիսի դատարանում սղագիր տարբերակները պահվե՞լ են, թե՞ ոչ (մինչդեռ դատարանը օրենքով է պարտավոր պահպանել սղագրման բնօրինակ տարբերակը` անկախ նրանից ձեռքով է գրվել, թե ձայնագրառվել է), և եթե պահվել են, ապա պետք է հստակ իմանալ` ում մոտ են, նոր պահանջել: Նկատենք, որ պաշտպանին դատարանը հաշվետու չէ, թե ում մոտ` ինչ է պահում: Հաջորդ միջնորդությամբ Ա.Սաղաթելյանը պահանջեց դատաբժշկական կրկնակի փորձաքննություն անցկացնել տուժող, արդեն երկու տարի հուղարկավորված Գրիգոր Մուրադյանի նկատմամբ, քանի որ փորձաքննությունը կատարվել է քրեադատավարական օրենքի խախտումներով. չի նշվել, թե փորձաքննությունն ինչ մեթոդներով է արվել, դիահերձմանը ներկա են եղել դատավարության կողմ չհանդիսացող անձինք` ՀԿԳ քննիչ, որը ներգրավված չի եղել սույն գործով, «ինքնասպանվածի» հորեղբայր ներկայացած` Հարությունյան և Մարգարյան ազգանուններով մարդիկ, ովքեր գործով չեն անցնում, և կարող էին ազդեցություն ունենալ եզրակացության օբյեկտիվության վրա: Համենայնդեպս, խախտումների արդյունքում ի հայտ են եկել հակասություններ. եզրակացության մեջ մի տեղ նշված է, որ մահը վրա է հասել ինչ-որ x (սովորաբար նշվում է դիահերձումից x ժամ առաջ) ժամանակից 24 ժամ առաջ, մի այլ հատվածում արձանագրվել է, որ նեխման պրոցես կա դիակի վրա. այսինքն` մեկը մեկին գրեթե բացառող հանգամանքներ են: Դատարանի նախորդ հարցադրումներից պաշտպանն այնքան էր շփոթվել, որ նույնիսկ չգիտեր` իր պահանջած կրկնակի փորձաքննության համար դիակը արտաշիրմելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Ուստի ժամանակ խնդրեց դատարանից` իր ասելիքը գրավոր ձևակերպելու համար, քանի որ խախտումները շատ են, և նա պետք է հստակեցնի, թե կոնկրետ որ հանգամանքներն է ուզում պարզել, որպեսզի դատարանն էլ կողմնորոշվի` դա ի՞ր լիազորությունների շրջանակում է, թե՞ քննիչի (արտաշիրմումը նրա լիազորությունն է): Դատական նիստը մեկ օրով հետաձգվեց:
Հ.Գ. Այս նիստով գուցե զավեշտալի մի բան լինի. նախորդ նիստին պաշտպան Ա.Սաղաթելյանը չէր ներկայացել դատարան` մտերիմ մարդու հուղարկավորությանը մասնակցելու պատճառով և ուղարկած հեռագիրն էլ ժամանակին չէր հասել վերաքննիչ: Այժմ որպեսզի նրա բացակայությունը հարգելի համարվի` դատարանը հիմնավորող փաստաթուղթ է պահանջել: Մի կողմից դա շատ օրինական պահանջ է, իսկ մյուս կողմից` հարց է ծագում, պաշտպանն ումից` ի՞նչ փաստաթուղթ բերի. գյուղապետից` տեղեկա՞նք, հուղարկավորության մասնակիցներից` ցուցմունքնե՞ր, թե՞ (ներեցեք) հանգուցյալի կնիքով գրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում