Friday, 26 04 2024
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

Կարեն Կարապետյանը կհանդիպի՞ Մակրոնին

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է շվեյցարացի գործարարներին և նրանց հրավիրել է Հայաստան ներդրում անելու: Կարեն Կարապետյանը կրկնել է արդեն հայտնի «թեզերը» Հայաստանում էական փոփոխությունների, բիզնես միջավայրի գրավչության, Իրանի հետ Ազատ առևտրի գոտու, ԵՏՄ 180 միլիոնանոց շուկայի և կամրջային դերակատարության մասին: Դա ինչ-որ բան կասի՞ շվեյցարացի գործարարներին, թե՞ ոչ՝ մեղմ ասած անորոշ է: Ավելին, անորոշ է ոչ միայն այն, թե ինչ է ասում Կարապետյանը, այլ նաև այն, թե ով է ասում: Ասում է իհարկե Կարապետյանը, բայց նա մի քանի շաբաթ առաջ ինքն էր ասում, որ անորոշությունը 2018-ի ապրիլի հարցում խանգարում է ներդրողների հետ աշխատանքին:

Ըստ այդմ, ներդրողները՝ լինեն շվեյցարացի, թե այլ պետության ներկայացուցիչ, առաջին հերթին պետք է որ հետաքրքրվեն՝ իսկ Կարեն Կարապետյանը երաշխավորո՞ւմ է իր խոսքի քաղաքական հենքը, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանը, օրինակ, Կարեն Կարապետյանի խոսքերի քաղաքական հենք չի երաշխավորում, և չի երաշխավորում բարձրաձայն: Ինչ մարտավարական կամ այլ խնդիր է դրված այդ իրավիճակի տակ, այլ հարց է: Բայց եթե կա այդպիսի կուլիսային որևէ գործոն, ապա դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը պետք է նաև կուլիսներում շփվեր շվեյցարացի գործարարների հետ նրանց հարցերը փարատելու համար: Ու թերևս դա վերաբերում է Դավոսում նրա բոլոր շփումներին: Ըստ այդմ, անորոշության խանգարող հանգամանք լինելու մասին նրա հայտարարությունից հետո, մեղմ ասած, հարց է առաջանում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին Կարեն Կարապետյանի մասնակցությունը այսպես ասած հրապարակային տնտեսա-քաղաքակա՞ն, թե՞ կուլիսային նշանակություն ունեցող իրադարձություն է:

Կարապետյանը հայտարարել է, որ լինելու են երկկողմ բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում ոչ միայն բիզնեսի, այլ նաև Դավոս ժամանած տարբեր երկրների ղեկավարների հետ: Ըստ այդմ հարց է առաջանում, հանդիպումները լինելու են հրապարակայի՞ն, թե՞ կուլիսային, կամ արդյո՞ք մի մասը կլինի հրապարակային, իսկ մյուս մասը՝ կուլիսային: Այս ամենում սակայն, երևի թե, առանցքային նշանակություն ունեցող, կամ ցուցիչ հանդիսացող կլինի այն, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանի հանդիպումների օրակարգում կա հանդիպում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:

Այս իրողության ինտրիգը կամ առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ Հայաստանն ու Ֆրանսիան եվրոպական ուղղությամբ ունեն փոխհարաբերության առանձնակի մակարդակ, և Ֆրանսիան ունի պարզապես Հայաստանի եվրաատլանտյան պրովայդերի իմաստ կամ կարգավիճակ, այլ նաև այն, որ Մակրոնն այսօր Փարիզում ընդունել է Սերժ Սարգսյանին, իսկ հետո նա էլ լինելու է Դավոսում և, ըստ այդմ, շատ հետաքրքիր կլինի՝ կհանդիպի՞ Մակրոնը Դավոսում Կարեն Կարապետյանին, թե՞ կբավարարվի Փարիզում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում