Հանովերի օդանավակայանում երեկ երեկոյան, հունվարի 22-ին, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել քուրդ ցուցարարների և թուրք ուղևորների միջև:
Միջադեպի արդյունքում, տեղական ոստիկանության տվյալներով, լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել: Սակայն Հանովեր-Ստամբուլ թռիչքը հետաձգվել է մոտ կես ժամով:
Նշվում է, որ երեկ երեկոյան օդանավակայանի ուղևորային տերմինալում քրդերը՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք Էրդողանի հասցեին մեղադրանքներ են հնչեցրել: Ի պատասխան, Ստամբուլի չվերթին սպասող թուրք ուղևորները վեճի են բռնվել:
Ոստիկանությունը ստիպված է եղել միջոցներ կիրառել ծեծկռտուքի մասնակիցների դեմ:
https://www.facebook.com/MemeSopotamia1/videos/1991902384401369/