Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքային խմբի կողմից մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ, որոնց տպագիր տարբերակներն առաջիկայում հասանելի կլինեն քաղաքացիներին:

Նաև նշվել է, որ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման վերոնշյալ ուղեցույցների էլեկտրոնային տարբերակներն արդեն իսկ ներկայացված են Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի Doing Business բաժնում:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ ստուգայցեր են իրականացվել երթևեկելի գոտիներում ապօրինի տեղադրված և մեքենաների կայանմանը խոչընդոտող առարկաների հայտնաբերման և առգրավման նպատակով: Արդյունքում առգրավվել է 17 նմանատիպ առարկա: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն ու հասարակական կարգի պահպանության ծառայության և ՃՈ հետ համատեղ պարբերական ստուգայցերը:

Աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարում քաղաքապետի հանձնարարականի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների տեսանելի վայրերում փակցված են մանկապարտեզի աշխատանքային ժամերի, երեխաների ընդունելության կարգի և անհրաժեշտ այլ տեղեկատվության մասին համապատասխան ցուցատախտակներ:

Անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված կրթական հաստատություններ չհաճախող երեխաների տվյալներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առողջապահության, հանրակրթության և մշակույթի վարչություններին հանձնարարել է շարունակել վարակի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով կրթամշակութային հաստատություններում իրականացվող խստացված հսկողությունը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկված են անհրաժեշտ միջոցները հունվարի 27-ին՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը և ս.թ. հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները մայրաքաղաքում պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Հանձնարարվել է Արարատյան հայրապետական թեմի հետ համագործակցելով նախապատրաստվել նաև փետրվարի 11-ին՝ Բուն Բարեկենդանի տոնի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում