Հունվարի 22-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Սուրբ Աթոռի պապական նվիրակ Միգել Մաուրի Բուենդիայի հետ` վերջինիս նստավայրում:
Դուայենը, շնորհավորելով դեսպան Մինասյանին հավատարմագրման կապակցությամբ, արդյունավետ դիվանագիտական գործունեություն է մաղթել նրան:
Միգել Մաուրի Բուենդիան ՀՀ դեսպանին մանրամասներ ներկայացրել է Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, դիվանագիտական անցուդարձի մասին՝ գնահատանքով խոսելով ՀՀ դեսպանության և Սուրբ աթոռի ներկայացուցչության միջև անցած տարիներին ծավալված սերտ համագործակցության մասին:
Դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել պապական նվիրակին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս շարունակելու ձևավորված ջերմ ավանդույթները: