Wednesday, 08 05 2024
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար

Կարևոր զարգացումներ են սպասվում. Ինչ կտա Հայաստանին «Սիլիկոնյան հովտի» ստեղծումը

«Դա շատ ողջունելի գաղափար է և, եթե այն արդեն քննարկվել է հանրապետության նախագահի ու կառավարության անդամների հետ, ապա կարծում եմ լուրջ պլաններ կան այս առումով ու դրանից լուրջ օգուտներ կլինեն», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ինսթիգեյթ մոբայլ» կազմակերպության ղեկավար Արտակ Չոփուրյանը`անդրադառնալով Հայաստանում «Սիլիկոնյան հովիտ» ստեղծելու գաղափարին։

Հիշեցնենք, որ «Հայկական բլոկչեյն համաժողով» (Armenian Blockchain Forum, ABF) ընկերությունը նախատեսում է Հայաստանում ստեղծել տեխնոլոգիական կլաստեր, որը կդառնա հայկական «Սիլիկոնյան հովիտ»-ը։

Ինչպես հայտնում է ABF ընկերության մամուլի ծառայությունը, 2017թ. դեկտեմբերի 20-ին ABF ներկայացուցիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և կառավարության աշխատանքային խմբի անդամներին են ներկայացրել այս նախաձեռնության ծրագիրը:

ՀՀ կառավարության և ABF-ի միջև կայացած հանդիպման արդյունքում հաստատվել է Հայաստանում Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման գաղափարը: Նոր կլաստերի հիմնական խնդիրն է լինելու աշխարհի տարբեր երկրներից բարձր տեխնոլոգիական նախագծերի զարգացման համար Հայաստանում յուրահատուկ ենթակառուցվածքի կազմակերպումն ու կարգավորումը: Կլաստերի ստեղծման առաջին փուլով (նախատեսված է 2018թ. առաջին կիսամյակում) ծրագրվում է միջազգային աքսելերատորի բացումը, որը հարթակ կդառնա ամբողջ աշխարհից նորարարական նախագծերի գործարկման և զարգացման համար, ինչպես նաև ԱՏԳ տարածքում տեխնիկական տարածքների եւ տվյալների բազաների ստեղծումը, որոնք ուղղված կլինեն ապակենտրոնացված տեխնոլոգիաների ցանցի գործարկմանն ու աջակցմանը: Այս համատեքստում մեր զրուցակիցը հավելեց. «Սա կբերի Սիլիկոնյան հովտի ձևավորմանը, թե չէ` ցույց կտա ժամանակը, բայց նշեմ, որ սա մի քայլ է, որը կօգնի հասնել դրան, սակայն մյուս կողմից էլ պետք է նաև նկատի ունենանք, որ Սիլիկոնյան հովիտ չի ստեղծվում միայն մեկ ընկերության կողմից, այլ դա բավականին լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ աշխատանքներ է պահանջում, ինչի արդյունքում հնարավոր կլինի նաև մեծ ներդրումներ բերել Հայաստան. ամբողջ գաղափարն այն է, որ պետք է ստեղծվի ինչ-որ հարթակ, որտեղ և միջազգային ներդրողները և հայկական ՏՏ ընկերությունները և ընդհանրապես տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող կազմակերպությունները կկարողանան միասին աշխատել, այսինքն ` խոսքը վերաբերում է բլոկ-շղթաներին, որը բավականին արդիական է և շատ ինդուստրիաներում կիրառելի»։ Մանրամասները` տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում