Լեդի Գագան իր երկրպագուներին գերել է համարձակ կերպարով, որ ընտրել է ֆոտոշարքի համար: Վերջինից լուսանկարներ նախօրեին հրապարակվել են երգչուհու ինսթագրամյան էջում:
Լուսանկարներում Գագան կեցվածք է ընդունել գունավոր բոդիով, որը ցուցադրում է երգչուհու ոտքերը: Երգչուհին կերպարը համալրել է առանց մատների ձեռնոցներով, մազերը պոչ կապված են եղել: Տեսքն ամբողջացրել է վառ և հագեցած դիմահարդարումը, որը երգչուհու արտաքին տեսքը դարձրել է ավելի համարձակ և ագրեսիվ:
Երկրպագուները հիացմունք են հայտնել Լեդի Գագայի լուսանկարները տեսնելով: