ՄԱԿ-ի մի քանի տասնյակ աշխատակցուհիներ պատմել են կազմակերպությունում սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մասին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով սեփական հետաքննությանը։
Կանայք պատմել են, որ կազմակերպության ղեկավարությունն աչք է փակում տեղի ունեցողի վրա։ Նրանք հավելել են, որ այդ մասին հրապարակային պատմությունների պատճառով իրենք կարող են զրկվել աշխատանքից։
ՄԱԿ-ում մեկնաբանել են հրապարակումը՝ հայտարարելով, որ տեղյակ են խնդրի մասին։ Նշվում է, որ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջնահերթ ուշադրություն է դարձնում սեռական ոտնձգությունների դեմ պայքարին և պահպանում զրոյական հանդուրժողականության քաղաքականություն։