«Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործերով քննությունը շատ երկար է տևում։ 30 ամիս և ավելի երկար ժամկետով, մինչդեռ դատավորի կաշառքի գործը շատ կարճ ժամկետում ուղարկվեց դատարան։ Այս մասին այսօր ասաց իրավաբան Արա Ղազարյանը։
Նրա խոսքով մինչդեռ պետք է այդ գործերը շատ արագ քննվեին, քանի որ կան համապատասխան տեսանյութեր, ձայնագրություններ։ «Սա կանխավարկած է, որ երկրում կա խտրականություն։ Միտումնավոր կերպով իշխանությունները չեն հետաքննում լրագրողների նկատմամբ բռնությունները։ Ճիշտ է, մենք չունենք որեւէ փաստաթուղթ, որ քննիչը գործը չի քննել, քանի որ մյուս կողմում լրագրող է։ Դա աբսուրդ կլիներ։ Բայց մենք ունենք լրագրողների նկատմամբ բռնության 120 գործ, որոնցով ոչ մի արդյունք չկա»,-ասաց Ղազարյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում