ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ով է իր համար ընդունելի որպես ՀՀ նախագահի թեկնածու:
«Լինելով քաղաքական թիմի անդամ՝ ձեռնպահ կմնամ անուններ ներկայացնելուց: Եթե իմ նախընտրելի թեկնածուներն ընդունելի լինեն, քննարկումներից հետո ձեզ կտեղեկացնենք: Երկրում նախագահի թեկնածուները շատ չեն»,-նշեց Դավիթ Հարությունյանը: