United ավիաընկերության չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սան-Ֆրանցիսկոյում գերլցված զուգարանների պատճառով, հայտնում է Fox News-ը։
Ինչպես հաստատում է Դենվերից Հավայի թռիչք կատարող չվերթի ուղևորներից մեկը, ավիաընկերությունը փչացրել է շատ մարդկանց արձակուրդն այն պատճառով, որ թռիչքից առաջ չի կատարել զուգարանների համապատասխան տեխսպասարկում։
Արդյունքում 1219 չվերթի ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում այն պատճառով, որ «զուգարանները լցված են եղել»։ Ընկերությունը հաստատել է ուղևորի խոսքերը։
Միջադեպի պատճառով ուղևորները փոխել են ինքնաթիռը։ Նրանք Հավայի են ժամանել նախատեսվածից ուշ։