Monday, 13 05 2024
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

Նախապես պայմանավորվել էինք․ Հերմինե Նաղդալյանը վիրավորված չէ Սերժ Սարգսյանից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ի սկզբանե տեղյակ է եղել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում ժամանակավոր է գտնվելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ ի սկզբանե իմացել է, որ ԵԽԽՎ-ում ժամանակավոր է լինելու, ինչին զուգահեռ նշանակվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար:  «Այս խորհրդարանի մեկնարկի ժամանակ մեր պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության և ՀՀ Նախագահի հետ եղել է այսպես՝ քանի որ նոր պատվիրակություն է ձևավորվել ու դրանում կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի փոքր ավելի երկար աշխատեն: Սա նախատեսված է նաև ԵԽԽՎ կանոնակարգով: Յուրաքանչյուր երկիր, որտեղ նոր խորհրդարան է ձևավորվում, հին պատվիրակությունը կամ դրա որոշ անդամներ 6 ամսով հնարավորություն և իրավունք ունեն շարունակել իրենց աշխատանքը», – ընդգծեց Նաղդալյանը:

Անդրադառալով իր և ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի միջև եղած տարաձայնությունների մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Նաղդալյանն ընդգծեց, որ ինքը գալիս է խորհրդարան աշխատանքի և անձնական հարաբերություններն աշխատավայր չի տեղափոխում: «Որևէ մեկի հետ հակասություն չունեմ: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր այլ տիպի հարաբերությունները բերում են անձնական դաշտ կամ նախասիրություններով առաջնորդվում: Ես այստեղ գալիս եմ աշխատանքի և աշխատում եմ: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրին պիտի գնահատել աշխատանքի որակով», – եզրափակեց Հերմինե Նաղդալյանը:

Ազգային ժողովի խորհրդի՝ հունվարի 12-ին կայացած նիստում որոշում է կայացվել, որ Հերմինե Նաղդալյանին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում կփոխարինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում