«Խաղամոլությունը նույնպիսի հիվանդություն է, ինչպիսին է ալկոհոլիզմը, թմրամոլությունը»,- ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախաձեռնած՝ Շահումով խաղերի և ինտերնետային խաղերի խաղատների մասին օրենքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկմանը նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրան հետաքրքրում է, թե կառավարությունը ինչ հիմնավորմամբ է դեմ ինքնաարգելանքին, որովհետև տվյալ պահին մեկը պետք է արգելի, և այդ մեկը կարող է լինել օրենքը. «Եվրոպական երկրներում այդ կախվածությունից ստացիոնար բուժում են անցնում»:
Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ կառավարությունը վկայակոչել է Քաղաքացիական օրենսգիրքը, որը հնարավորություն չի տալիս, որ անձն ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչի:
Մանրամասները՝ տեսանյութում: