ԱԺ-ն այսօր՝ հունվարի 15-ին, սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ գնաճի հետ կապված անցկացնելու են խորհրդարանական լսումներ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը համարում է, որ այդ լսումներն անիմաստ են, այս հարթակը սպառվել է, պետք է ընդամենը Հարկային օրենսգիրքը փոխել: Նա կոչ արեց քաղաքացիներին հունվարի 19-ին դուրս գալ փողոց և պայքարել թանկացումների դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում: