Իսրայելի ա-Շարոն շրջանում պեղումների ժամանակ Հնությունների վարչության և Թել Ավիվի համալսարանի գիտնականները հայտնաբերել են նախապատմական բնակավայր, որը գոյություն է ունեցել մոտ 500 հազար տարի առաջ։ Այս մասին գրում է nizi.co.il-ը։
Հետազոտողների խոսքով՝ ողջ արևելյան միջերկրածովյան շրջանում ընդամենը մի քանի նման բնակավայր է հայտնաբերվել։
Հայտնաբերված բնակավայրի մակերեսը կազմում է մոտ մեկ հեկտար։ Այդ տարածքում հայտնաբերվել են հազարավոր նախապատմական արտեֆակտներ, այդ թվում հարյուրավոր կայծքարե գործիքներ։ Աշխատանքներն անցկացվել են Ջալջուլիա արաբական բնակավայրի ընդարձակումից առաջ։
«Դա բացառիկ հայտնագործություն է, որը լույս է սփռում մեր տարածաշրջանում վաղ պալեոլիթի մշակույթի վրա։ Կարծես թե Ջալջուլիայի շրջանում շատ հաջող պայմաններ են եղել բնակավայրի համար»,-հայտնում են պեղումների ղեկավարներ Մաայան Շեմերն ու Ռան Բարկային։
Նրա խոսքով՝ բնակավայրը բնակեցված է եղել ժամանակակից մարդու անմիջական նախնիներով։