Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սերժ Սարգսյանը ցրեց իշխանությունը

Նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանրային և փորձագիտական ուշադրության առանցքում հայտնվեցին ոչ թե գնաճի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունները, այլ նրա խոսքը՝ «տարվա երկրորդ կեսին» սոցիալական հատկացումները ավելացնելու մասին: Նրա այդ հայտարարությունն ընկալվեց որպես վարչապետական հավակնության հերթական ազդակ, նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը խոսում է տարվա մի ժամանակահատվածի մասին, երբ ինքը, կարծես թե, չպետք է լինի իշխանության: Մյուս կողմից, առաջին անգամ չէ, որ Սարգսյանը խոսում է այսպես ասած մի քանի ամիս առաջ: Նա նույնիսկ դեպի մի քանի տարի առաջ է խոսել՝ ընդհուպ 2040 թվական:

Այդուհանդերձ, Սարգսյանի հայտարարությունը ևս մի կաթիլ ավելացրեց այն համոզումին, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա գնում է վարչապետի պաշտոնով իշխանությունը պահելուն: Միարժեք պնդել կամ հերքել դա, կարող է թերևս միայն հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, որն էլ չի անում թե՛ մեկը, թե՛ մյուսը, շարունակելով պահել անորոշությունը: Մյուս կողմից, նա, կարծես թե, կաթիլային սկզբունքով պարբերաբար յուղ է լցնում կրակին և թարմ պահում այն: Բացառված չէ, որ Սարգսյանն ինքն էլ չգիտե, թե ի վերջո ինչպիսին է լինելու ցանկություն-հնարավորություններ-անհրաժեշտություն բալանսը և պարզապես փորձում է բաց պահել բոլոր դռները:

Համենայնդեպս, Սարգսյանի որևէ հայտարարություն, լինի դա 2018-ի երկրորդ կեսի, չորրորդ քառորդի կամ 2040-ի մասին, ամենևին միարժեքորեն չի նշանակում վարչապետական պլանի, կամ առավել ևս որոշման բացահայտում կամ ակնարկ: Բանն այն է, որ Հայաստանի իշխանության կառուցվածքային վերաձևումը ստեղծում է մի իրավիճակ, երբ դե ֆակտո իշխանությունը գտնվելու է ոչ թե պետական կառավարման համակարգում, այլ Մելիք-Ադամյանի ՀՀԿ գրասենյակում: Գործնականում, այդ իշխանությունն այնտեղ էր նաև մինչ այժմ, գոնե վերջին տասնամյակում կամ 11-12 տարիներին, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն անդամակցեց կուսակցությանն ու դարձավ ՀՀԿ Խորհրդի նախագահ: Պարզապես Մելիք Ադամյանի այդ իշխանությունն ուներ բալանս՝ Բաղրամյան 26 կամ Ռոբերտ Քոչարյան, առաջին մի քանի տարիներին՝ մինչև 2008 թվական դե յուրե, իսկ դրանից հետո, մինչև 2014-15 թվականները դե ֆակտո:

2015-ին Սերժ Սարգսյանը չեզոքացրեց այդ բալանսավորման կամ հակակշռող գործոնը: Սակայն, առկա էր մեկ այլ խնդիր՝ ինստիտուտը մնում է և 2018-ից հետո իշխանությունը, այսինքն՝ Մելիք-Ադամյանը պետք է փոխադարձ առանցքային շահերի կոնսենսուսով որոշեր Բաղրամյան 26-ի նոր անուն-ազգանունը: Իսկ Հայաստանը միայն առերևույթ էր Ռուսաստան՝ Պուտին-Մեդվեդև տանդեմ կրկնելու համար: Առավել ևս, որ Հայաստանում «Մեդվեդևի» դերում Հովիկ Աբրահամյանն էր և ամենևին երաշխավորված չէր նրան չեզոքացնելու, դուրս մղելու հեռանկարը: Հետևաբար, Սարգսյանի ընտրությունը կանգ առավ հակակշռող կենտրոնը կամ գործոնը չեզոքացնելու վրա, իշխանությունը թողնելով միայն Մելիք-Ադամյանում, իսկ Բաղրամյան 26-ի լիազորությունները, այսպես ասած, հնարավորինս համաչափ բաշխելով վարչապետի, պաշտպանության նախարարի, ԱԺ մեծամասնության, նախագահի և Անվտանգության խորհրդի վրա: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ապակենտրոնացրեց, ցրեց իշխանությունը:

Այդպիսով, դե ֆակտո ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգում որևէ առանձին օղակ չունի ավելի իշխանություն, քան Մելիք-Ադամյանի կուսակցական գրասենյակը: Իսկ Սերժ Սարգսյանի ՀՀԿ նախագահի պաշտոնը ոչ միայն սահմանափակված չէ որևէ ժամկետով, այլ տեսանելի ապագայում անգամ, կարծես թե, ենթակա չէ վերանայման: Համահարթեցված կամ Բաղրամյան 26-ի լիազորությունները կառավարման ամբողջ համակարգով ցրելու նպատակը նաև կուսակցական ղեկավարի կարգավիճակի համար հնարավորինս նպաստավոր միջավայրի ստեղծումն է:

Այդ պայմաններում, իշխանության, գործադիր կամ օրենսդիր կառույցի գործողություններ պլանավորելու մասով շատ ավելի ինքնավստահ է հնարավոր լինել ՀՀԿ նախագահի, քան, ասենք, ՀՀ վարչապետի պաշտոնում: Առավել ևս, որ դե ֆակտո ձևավորվող իրականությունը նաև ամրանում է դե յուրե խորհրդարանական կառավարման քաղաքագիտական տրամաբանությամբ, որտեղ որոշումներ կայացնողը խորհրդարանական մեծամասնությունն է, և հետևաբար, այդ մեծամասնության ոչ կոալիցիոն լինելու պարագայում կուսակցական դերակատարումը աճում է օբյեկտիվորեն: Հետևաբար, օրինակ, 2018 թվականի երկրորդ կեսի վերաբերյալ Սերժ Սարգսյանի խոսքերը դիտարկելիս, հարցը ոչ թե այն է՝ կլինի՞ արդյոք այդ ժամանակ նա վարչապետ, թե՞ ոչ, այլ՝ կլինի՞ նա այդ ժամանակ ՀՀԿ նախագահ, թե՞ ոչ: Իսկ այդ հարցը, գոնե առայժմ, թվում է խիստ տեսական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում