Սոչի քաղաքում հայտնի քրեական հեղինակություն, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը, նույն ինքը՝ Ռոբսոնը, օրերս սկանդալային հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններից մեկին՝ անդրադառնալով անցյալ տարեվերջին ամերիկյան աղմկոտ պատժամիջոցներին, որոնք կիրառվել են ռուսաստանցի, այսպես կոչված, «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց շարքում տեղ է գտել նաև նրա անունը։
Թաթուլյանը հարցազրույցում նշում է, որ ինքը Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունի, շրջում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կցված ավտոմեքենայով, որովհետև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է։
Արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Առաջին լրատվական »-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, սակայն հիմա այդ կարգավիճակը չունի։