Wednesday, 08 05 2024
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են

Տրոհված եկեղեցի, երկփեղկված ուղղագրություն… ինչպես հասնել ազգային միասնության

Երբ Սերժ Սարգսյանը խոսում է 2040 թ-ին չորս միլիոնանոց բնակչություն ունեցող Հայաստանի հեռանկարի մասին, դրա հիմքում առաջին հերթին նկատի ունի հայրենադարձության գաղափարը: Ավելորդ չէ նշել, որ նման հավակնոտ ծրագիր իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է իրական նախադրյալներ ստեղծել ազգային արթնության, վերածննդի, կոնսոլիդացիայի համար: Հայ ժողովրդի արթնության, կոնսոլիդացիայի կարևոր աղբյուր են եկեղեցին ու լեզուն:

Նույնիսկ Խորհրդային Հայաստանի գոյության տարիներին առնվազն արդարացված չէր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ստեղծումը, որն, ըստ էության, Հայ Առաքելական եկեղեցին քաղաքական-գաղափարական հատկանիշով պառակտելու գործողություն էր: Եթե խորհրդային տարիներին եկեղեցին երկփեղկելու քայլը ՀՅԴ-ն մոտիվացնում էր կոմունիստական իշխանությանը հակազդելու անհրաժեշտությամբ, ապա Երրորդ հանրապետության հռչակումից հետո Դաշնակցության փաստարկները կորցրեցին իրենց կենսունակությունը, որովհետև հայրենիք վերադարձավ անգամ ՀՅԴ-ն ու թվում էր` եկեղեցու միավորման հարցը պետք է դառնա մեր պետական, քաղաքական, հոգևոր էլիտաների առաջնահերթություններից մեկը:

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Առաքելական եկեղեցին շարունակում է երկու կաթողիկոսական աթոռ ունենալ անգամ Հայաստան-Սփյուռք միասնության և համազգային մարմինների ստեղծման մտադրությունների ֆոնին:

1995-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Առաջինը: Չնայած այն հանգամանքին, որ վերջինիս թեքնածությունը բնավ էլ միանշանակ չընդունվեց Էջմիածնում ու նաև` հասարակության կողմից, սակայն բոլորը հասկանում էին, որ Հայաստանի առաջին նախագահի հեռահար նպատակը կաթողիկոսական երկու աթոռների միավորումն է:

Գուցե Տեր-Պետրոսյանի ջանքերը բավարար էին կամ թե` ծանր հիվանդությունն անավարտ թողեց Հայոց Ամենայն 131-րդ կաթողիկոսի առաքելությունը, սակայն եկեղեցու միավորման ծրագիրը չեղարկվեց: Ավելին, Գարեգին Առաջինի գահակալության շրջանում Անթիլիասն ավելի էր շեշտադրում իր «ինքնուրույնությունը»` ի չիք դարձնելով երկու աթոռների միավորման ջանքերը:

Ակնհայտ է, որ Անթիլիասի նման վարքագծի հիմքում ոչ հոգևոր և ոչ էլ` եկեղեցական մոտիվներն էին: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մշտապես եղել է ՀՅԴ քաղաքական և գաղափարական ազդեցության տակ` սպասարկելով կուսակցական շահեր և հատկապես Մերձավոր Արևելքի գաղթօջախներում ապահովելով ՀՅԴ «մենաշնորհը»:

Միասնական ուղղագրությանն անցնելու խնդիրը նույնպես ազգային արթնության կարևոր գործոն է: Սակայն այս խնդիրն առհասարակ դուրս է Հայաստանի պետական և սփյուռքի կառույցների համազգային օրակարգերից ու այնպիսի տպավորություն է, որ համազգային շարժման տարիներին առանցքային համարվող այս հարցը մոռացվեց լուսահոգի ակադեմիկոս Ռաֆայել Իշխանյանի մահվանից հետո: Ազգային միասնության մասին զրույցները կմնան կենացի մակարդակի վրա, քանի դեռ մեր ժողովուրդը հատվածական վերաբերմունք ունի եկեղեցու և լեզվի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում