Thursday, 09 05 2024
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը

Սերժ Սարգսյանը համապատասխան կոստյում կհագնի, որը կկոչվի երկրի միանձնյա կամ անառարկելի ղեկավար

«Անկեղծ ասած՝ Սերժ Սարգսյանի ելույթը չեմ լսել, անհրաժեշտ չեմ համարել նույնիսկ ժամանակ ծախսել։ Արդեն երևի 10-րդ անգամն է որպես նախագահ ելույթ ունենում, և անցած 10 տարիները ցույց են տվել, որ դրանք սուտ խոսքեր են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Տարեմուտի շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պետք է փոփոխությունները զգալի լինեն քաղաքացիների համար։ Իր հերթին ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը տարեվերջին իր հարցազրույցում նշել էր, որ 2018 թվականին կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք զգալի կլինեն հասարակության համար և ընտրողն իրեն խաբված չի զգա։ «Եթե այն, ինչ ներկայացնում եք՝ ինքն իր խոսքում ասել է, ապա այո՛, փոփոխություն կլինի։ Սերժ Սարգսյան անձը նախագահի պաշտոնից կանցնի վարչապետի պաշտոնին կամ մեկ այլ պաշտոնի, որտեղ կլինի միակ ղեկավար անձը։ Չեմ գտնում, որ այդ փոփոխությամբ իշխանության բովանդակությունը կփոխվի։ Այսքան տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի ջանքերը ուղղված չեն եղել երկրում փոփոխությունների իրականացմանը, այնպիսի փոփոխությունների, որոնց նպատակը կլիներ սահմանադրական սկզբունքների իրականացումը՝ որպես իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն։ Միակ նպատակը մշտապես եղել է իր անձնական իշխանության ամրապնդումը»,- նկատեց Սաքունցը։

Նրա խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանը նպատակ էր դրել իշխանության լծակներն իր ձեռքում պահել։ «Իսկ երկրորդ փուլում՝ ամրապնդելը որպես հանրապետության նախագահ, և երրրոդ փուլում՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանության շարունակականությունն ապահովելն էր, որն էլ արեց ոչ ժողովրդավարական և ոչ իրավական ու ոչ էլ քաղաքական մեթոդներով։ Ամեն ինչ հանձնեց միայն թե իշխանություն պահպանի՝ թե՛ սկզբունքեր, թե՛ բարոյականություն, թե՛ սահմանադրական կարգ։ Իր կամ իր օգնականների ասած՝ փոփոխությունն ուղղված է ընդամենը մեկ խնդրի լուծմանը՝ նոր իրավիճակներում համապատասխան կոստյում հագնել, որը կկոչվի երկրի միանձնյա կամ անառարկելի ղեկավար»,-ասաց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցը համոզված է՝ Սերժ Սարգսյանի քայլերի տրամաբանությունը ցույց է տալիս, որ նա միանձնյա ղեկավար է լինելու 2018-ի ապրլից հետո։ «Իրավական տեսակետից առավել քան բավարար ժամկետ էր տաս տարին, որպեսզի Մարտի մեկի ահաբեկչությունն իրականացրած անձանց բացահայտեն ու պատասխանատվության ենթարկեն, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակվա իրավապահ մարմինների ղեկավարներին, որոնք իրականացրել են Մարտի մեկի ահաբեկչությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Տաս տարին բավարար ժամանակ էր, որպեսզի կարողանար կազմաքանդել օլիգարխիկ համակարգը, կոռուպցիայի դեմ իրական պայքար մղվեր։ Եվ վերջապես՝ տաս տարին բավարար ժամանակ էր, որպեսզի աղքատության ցուցանիշները ոչ թե աճեին, այլ նվազեին։ Տաս տարին բավարար ժամանակ էր, որպեսզի Հանրային հեռուստաընկերությամբ ապահովվի իրական բազմակարծություն»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ վարչապետերը հանդիսանում են Սերժ Սարգսյանի քաղաքականության գործիքները. «Նրանց բոլոր ձախողումների համար ուղղակի պատասխանատվություն է կրում Սերժ Սարգսյանը։ Թե՛ Տիգրան Սարգսյանի խայտառակ օֆշորային պատմությունը, թե՛ օֆշորային սկանդալի մեջ թաղված Միհրան Պողոսյանին պատգամավոր դարձնելը, թե՛ Ապրիլյան պատերազմը, որը խայտառակ անպատրաստվածության պատճառով այդքան զոհեր արժեցավ։ Սերժ Սարգսյանը մշտապես այն կարծիքին է եղել, որ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է։ Բայց կյանքը շատ դաժան դուրս եկավ, ու թղթերն ուղղակի իր ճակատին հարվածեցին։ Նրա քաղաքականությունը ոչ թե փոփոխություններ իրականացնել է, այլ ըստ տեղի ունեցող փոփոխությունների գտնել ելքեր, գործիքներ կիրառել իր իշխանությունը պահելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում