Monday, 13 05 2024
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է

«Գազպրոմը» մատակարարում է Եվրոպայի կողմից սպառվող գազի ծավալի 40%-ը

Ռուսական էներգետիկ «Գազպրոմ» ընկերության մատակարարումները կազմում են Եվրոպայի կողմից սպառվող գազի ընդհանուր ծավալների 40 տոկոսը։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը։

Նշվում է, որ եվրոպական շուկայում իր մասնաբաժնի պահպանման համար «Գազպրոմը» ստիպված է եղել իջեցնել գները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ-ն սկսել է ավելի շատ գազ ձեռք բերել ԱՄՆ-ից, Կատարից և այլ երկրներից։

«Գազպրոմը» երկրորդ տարին անընդմեջ հայտնում է գազային արտահանման ռեկորդային ցուցանիշների մասին՝ չնայած Լեհաստանում և Լիտվայում հեղուկացված բնական գազի ընդունման տերմինալների ստեղծմանը։

Ոչ բավարար էֆեկտիվ են եղել որոշ արևելաեվրոպական երկրների փորձերը՝ արգելափակելու դեպի Գերմանիա ռուսական գազի մատակարարումների ծավալների ընդլայնման նախագծերը, ինչպիսին է «Հյուսիսային հոսք-2»-ը, գրում է պարբերականը։

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հունվարի 3-ին հայտարարել էր, որ 2017 թվականին ընկերությունը մեծացրել է գազի արդյունահանումը 12.4 տոկոսով՝ հասցնելով 471 մլրդ խորանարդ մետրի։ Դեպի Եվրոպա գազի արտահանումն աճել է 8.1 տոկոսով՝ հասնելով 193.6 մլրդ խորանարդ մետրի, փոխանցում է RIA Novosti-ն։

Էներգետիկ ընկերությունների S&P Platts գլոբալ վարկանիշում «Գազպրոմը» շահույթի մասով առաջին տեղն է զբաղեցնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում