Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Մինչև տունը կարգի բերելու գործնական քայլեր չլինեն, ոչինչ էլ չի ստացվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։

-Տիկին Թուխիկյան, ամփոփում ենք 2018-ը հասարակական հուսալքության մեջ: Առկա ապատիան ինչպե՞ս պետք է ճեղքել… եկեղեցին, արվեստը, մշակույթը, քաղաքականությունը չեն ապահովում այդ ճեղքումը: Ո՞վ պետք է ճեղքում ապահովի:

-Մեծ խառնաշփոթում, երևի թե, մարդ պետք է մտածի դեմքը չկորցնելու մասին: Իրականացնի իր թեկուզ փոքր անձնական ճեղքումը: Չհրաժարվի իր նպատակներից և գնա դրանց հետևից՝ չտրվելով հուսալքությանը:

-Թումանյանի ժամանակաշրջանն էլ բարդ ժամանակաշրջան էր, բայց մտավորականությունն իր ուրույն խոսքն ուներ: Հիմա մտավորականությունը գրեթե լուռ է: Ի՞նչ եղավ մտավորականությունը:

-Ի՞նչ եղավ: Հայտնի է՝ 20-րդ դարի քսանական թվականներից սկսած բոլշևիկները սկսեցին գլխատել մտավորականությանը: Հատկապես ակտիվ էին հայկական ազգանուններով բոլշևիկները: Նրանք շարունակեցին իթթիհատի գործը՝ ընդդեմ մարդկության: Պարզապես Թումանյանին հերթը չհասավ: Նա մահացավ 1923-ին: Թեև, դեռ չապացուցված, մի վարկած կա, բայց այդ մասին հիմա չեմ ուզում խոսել: Ամեն դեպքում, նրա 3 որդիները նահատակվեցին, մեր օրերի տարբեր տրամաչափի նեոբոլշևիկ չինովնիկների կողմից, այնքան պաշտված Ստալինի կողմից: Մարդկային բացառիկ որակներով օժտված արվեստագետները, զինվորականները, գիտնականները, աշխատասեր և արարող հողի մշակները, ընտանիքներով ֆիզիկապես ոչնչացվեցին:

Ցավոք սրտի, մարդկային-ազգային ընտիր տեսակը դժվար և դանդաղ է վերարտադրվում, մանավանդ, եթե արմատով է ոչնչացվել: Իսկ հակառակ տեսակը, իր վերարտադրման պրոցեսը երկարացնելու համար դիմում է բազմաթիվ կեղտոտ եղանակների: Ինչպես բնության մեջ: Օրինակ՝ կան բույսեր-հրաշքները, որ տարվա մեջ միայն մի քանի օր են ծաղկում և ապշեցնում իրենց անկրկնելիությամբ, միևնույն ժամանակ կան շրջապատը անընդհատ փչացնող, իրարից չտարբերվող, արագ տարածվող անդուր մոլախոտեր:

-2018-ը քաղաքական առումով բուռն է լինելու՝ կառավարման համակարգի փոփոխություն և այլն: Այս վերադասավորումները, թվում է, թե մշակույթի վրա ազդեցություն չունեն, բայց մշակույթը ուղիղ ազդվում է դրանից: Այս առումով՝ ի՞նչ սպասելիքներ կան 2018-ից:

-Անկեղծ ասած, մեծ հաշվով, չունեմ սպասելիք: Կառավարման համակարգը պիտի փոխվի՞: Նկատի ունեք նախագահականից-խորհրդարանակա՞ն: Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններում» թատրոնի տնօրեն Հ. Վարդովյանը՝ տեսնելով Աբիսողոմ աղային, նրանից հետաքրքրվեց, թե որքան աշխատավարձ կուզի թատրոնում ապուշի դեր կատարելու համար: Ի՜նչ մեծ բան է կորցրել Վարդովյանը՝ ՀՀ ԱԺ-ին ծանոթ չլինելով:

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում: Ըստ Ձեզ՝ հասարակությունը կարո՞ղ է ինքնակազմակերպվել:

-Ամեն մարդ թող սկսի իրենից, իր ինքնակազմակերպվելուց: Հետաքրքիր է, այդ ի՞նչ հատկանիշներով են օժտված կատալոնացիները, որ մենք չունենք:

-Տիկին Թուխիկյան, մշակվում է հայրենադարձության ծրագիր: Արտագաղթի այս ֆոնին ինչպե՞ս է հնարավոր այն կազմակերպել, և որքանո՞վ է ճիշտ նման նախաձեռնությամբ հանդես գալ:

-Թումանյանը 1920-ականների սկզբին օրակարգային հարց էր դա համարում: Ենթադրում եմ, որ այս հարցը տարբեր է 20-րդ դարի և 21-րդ դարի համարյա նույն ժամանակների համար: Տարբեր է մոտիվացիոն՝ շարժառիթային առումով: Տարբեր է պատճառահետևանքային կապը:

Նախ, 20-րդ դարի 20-ականներին հայության՝ Հայաստանից դուրս հայտնվելու պատճառները բոլորովին այլ էին: Հայաստանից դուրս ապրող հայության հայրենադարձվելու պատճառահետևանքային կապն ակնհայտ էր: Նրանք գալիս էի զարգացնելու հայրենի պետությունը: Նրանք պարտավորվածություն էին զգում դա անելու, սա իրենց հայրենիքն էր: Նրանց՝ Հայաստանում հավաքվելու պատճառով (շնորհիվ), Հայաստանում լուրջ հետևանքներ (արդյունքներ )էին սպասվում: Ուրիշ հարց է, որ հետո բոլշևիկյան ռեժիմը դա չհանդուրժեց: Օրինակ՝ Արտաշես Կարինյան անունով մեկը որոշեց, որ պետք է վերջ տալ Հայաստանում հայության հավաքվելու գաղափարին, պետք է ցրել նրանց Ռուսաստանի լայնածավալ տարածքներում (1926, Экономический вестник ССР Армении):

Այսօր նոր Սփյուռքը ձևավորվել է պատմական միանգամայն այլ պայմաններում, մարդիկ փախչում են իրենց պետության հետադիմական նկրտումներից, ֆեոդալական բարքերից, իրավունքի և օրենքի չգոյությունից, սոցիալական սոսկալի անարդարությունից:

Ինչու պիտի վերադառնան, եթե այս վիճակն է: Ինչպես են համոզելու, որ գան: Նրանք գաղթական են դարձել ի հետևանք երկրի վատթար կառավարման, և այն համոզման, որ ոչինչ անել չեն կարող:

Իսկ հին կամ ավանդական Սփյուռքը ինչու պիտի գա: Նրանք հետաքրքիր են և հիշվում են միայն փողի համար: Օրենքին և կարգ ու կանոնին սովոր սփյուռքահայը ինչո՞ւ պիտի գա: Գա, որ խաբե՞ն, թալանե՞ն:

Դեպքերի բերումով իրաքահայությունը և սիրիահայությունը եկավ և ի՞նչ: Ինչո՞ւ նրանցից շատ-շատերը մեկնեցին Կանադա և Շվեդիա, ո՞վ չկարողացավ նրանց պահել այստեղ: Ովքե՞ր զզվեցրին նրանց, փայփայելու փոխարեն: Նրանք իրենց մշակույթով այնքան օգտակար կարող էին լինել, էլ չասած ժողովրդագրական վիճակի հարցը:

Այնպես որ, մինչև տունը կարգի բերելու իրական, գործնական նախադրյալներ, քայլեր չլինեն, ոչինչ էլ չի ստացվի:

Շնորհավոր Կաղանդ և Սուրբ Ծնունդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում