Ամանորյա գիշերն ԱՄՆ-ի արևելքում կարող է դառնալ ամենացուրտը պատմության մեջ։ Դրա հետ կապված նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է գլոբալ տաքացման թեմայով, որը կարող է փոքր-ինչ ջերմ դարձնել տոնական օրը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Արևելքում դա կարող է լինել ամենացուրտ ամանորյա գիշերը պատմության մեջ։ Հավանաբար, մենք կկարողանանք օգտագործել հին ու բարի գլոբալ տաքացումը, որից պաշտպանության համար մեր երկիրը պատրաստվել է վճարել տրիլիոնավոր դոլարներ»,-գրել է պետության ղեկավարը։
Նա ամերիկացիներին խորհուրդ է տվել Ամանորին տաք հագնվել։