Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Սիրիայում PYD-ի ահաբեկիչների դեմ կկիրառվեն նույն միջոցները, որոնք կիրառվել են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ: Այդ մասին տեղեկացնում է trend.az-ը:
«Եթե Սիրիայում ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ 3 մլն փախստականներ շարունակում են ապրել Թուրքիայում: Որովհետև ինչպես Թուրքիայի իշխանությունները, այնպես էլ այդ մարդիկ հրաշալի գիտեն, որ սահմանագծի մյուս կողմում բռությունը շարունակվում է»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքերով՝ այն բանից հետո, երբ թուրքական օդուժը կմաքրի սիրիական Աֆրինը և Մյունբիչը ահաբեկիչներից, տեղի բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տները: