Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Թող բանակում հակառակորդի ու մեր գնդակից վիրավորներ չլինեն. Վիրավոր զինծառայողները բանակում փոփոխություններ են ակնկալում

Տարբեր ժամանակահատվածներում բանակում հակառակորդի գնդակից, ներքին դեպքերից վիրավորում ստացած զինծառայողները 2018-ի համար առաջին հերթին կարևորում են խաղաղությունը, պաշտպանության ոլորտի համալրումը։

Ապրիլյան պատերազմի մասնակիցներից Հայկ Թորոսյանը մինչև հիմա վերականգնողական բուժում է ստանում, ապրիլյան պատերազմի առաջին ծանր վիրավորներից է եղել, գլխուղեղային վնասվածք էր ստացել, բայց պատերազմից հետո շարունակում է ուսումը, մի շարք նպատակներ ունի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո բանակում մի շարք փոփոխություններ են կատարվել, բայց ժամանակին համահունչ քայլելու համար փոփոխությունները պիտի շարունակական լինեն։

«Մեծ ռեֆորմներ եղել են թե տակտիկայի վերանայման մասով և թե համազգեստի փոփոխության»,- շեշտեց նա։

Ապրիլյան պատերազմի մեկ այլ մասնակից՝ Ալբերտ Դալլաքյանը, ծանր վիրավորում թեև պատերազմի ժամանակ չի ստացել, բայց պատերազմից կարճ ժամանակ անց նրան գլխուղեղի հրազենային ծանր վիրավորում է հասցրել իր դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը, ով մինչև հիմա շարունակում է ծառայել բանակում՝ չենթարկվելով պատասխանատվության։ Ալբերտը իրեն վերածնված է համարում, չի ուզում դեպքի մասին խոսել, շատ բան էլ չի հիշում, դատական գործընթաց է ընթանում, դատավարությունից մեծ ակնկալիքներ չունի։ Հիմա միայն մտածում է ևս 2 վիրահատությունների համար գումար հայթայթելու մասին, առաջին վիրահատությունը անհրաժեշտ է, որպեսզի Գերմանիայում կատարվի. իր համար 2018-ի լավագույն նվերը դա կլինի։

«Վիրահատություններից մեկը անոթների հետ է կապված՝ պիտի անջատվեն, բոլորը իրար են կպել, նոր գլուխը փակվի, սենց ասեմ՝ գլխիս 35 տոկոսը դեռ բաց է, միշտ ունեմ ճնշման տատանում՝ 60 -130։ Առաջին վիրահատության համար Հայաստանում անհրաժեշտ սարքավորումները չկան»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ բժիշկը իրեն ասել է՝ եթե տեղի սարքավորումներով անի, ամբողջովին գլխի մի կողմը չի աշխատի։ Ալբերտը ծառայությունից առաջ ՌԴ-ում է եղել, 2-րդ կուրսում է սովորել, կարող էր սովորելուց հետո զորակոչվել բանակ, բայց նախընտրել է հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարել՝ չպատկերացնելով, որ մահվան շեմին է հայտնվելու։

Մեկ այլ զինծառայող՝ Դավիթ Բաղիկյանը, ով հայտնվել է մահվան շեմին կրկին ներքին դեպքի պատճառով, որ տեղի է ունեցել 2017 թ.-ի ապրիլին, երազում է 2018 թ.-ին խոսելու մասին։

Նրա հայրը՝ Սամվել Բաղիկյանը, նշեց, որ կցանկանար, որպեսզի բանակում թե ներքին դեպքերի և թե հակառակորդի գնդակից զոհեր չլինեին, ի վերջո՝ բանակցությունները արդյունք տային։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում