2017 թ. ամենաեկամտաբեր արժույթը մոզամբիական մետիկալն է, որի արժույթն ԱՄՆ դոլարի համեմատ աճել է 21%-ով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Վերլուծաբանները նշում են, որ առավելագույն շահույթ անցնող տարում ստացել են կրիպտոարժույթների տերերը: Բիտկոինը 1500% աճ է ունեցել:
Մետիկալին հաջորդում են չեխական կրոնան և լեհական զլոտին, որոնց արժույթներն աճել են 18%-ով: Արժույթների շարքում ներդրումների վատագույն տարբերակը, ըստ վերլուծաբանների, ուզբեկական սումն է, որն էժանացել է 60%-ով:
Հումքային ակտիվների տերերի համար ամենաշահավետ ներդրումը պալադիումն է եղել, որի արժույթն աճել է 54%-ով: Պղինձը և ալյումինը թանկացել են 29%-ով: Ամենաշատ վնաս իրենց տերերին բերել է բնական գազը՝ մինուս 27,5% տարվա արդյունքներով:
Արժեթղթերի շարքում ամենամեծ աճը գրանցել են Հունաստանի պետական պարտատոմսերը (մոտ 60%), Բելիզի (38,7%) և Արգենտինայի (30%): Պակաս շահութաբեր ներդրում են Վենեսուելայի պարտատոմսերը՝ մինչև մինուս 55%: