Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Հայաստանի առաջին առերեսումը ահաբեկչության հետ

1994-ի դեկտեմբերի 28-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստատեսային ելույթով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հայտարարում է կասեցված: Պատճառն, ըստ նրա, այն է, որ անվտանգության մարմինները հայտնաբերել են «Դրո» ահաբեկչական կառույցը, որն արդեն իրականացրել է մի քանի սպանություն: Կառույցին վերագրվում էր նաև թմրանյութերի վաճառք: Այդ կառույցին վերագրվեց նաեւ Համբարձում Գալստյանի սպանությունը: Ավելի ուշ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը:

Երրորդ հանրապետության ամենաաղմկոտ իրադարձություններից մեկն արժանացավ տարբեր գնահատականների: Իրավական հարթության վրա Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրը գուցե նույնիսկ խոցելի է, որովհետև նախագահն իրեն փաստացի վերագրեց դատարանի ֆունկցիա:

Մյուս կողմից` Հայաստանը դեռ չուներ Սահմանադրություն ու գործող օրենսդրությունը սողանցքներ թողնում էր նախագահի նման հրամանագրի համար: Մեկ այլ հանգամանք էլ կա, որը վիճահարույց է դարձնում Տեր-Պետրոսյանի հրամանագիրը: Դա անմիջապես նախորդեց 1995-ի խորհրդարանական ընտրություններին` անհարկի շահարկումներ ծնելով և նպաստելով ՀՅԴ «հերոսականացմանը»: Դժվար է միանշանակ պնդումներ անել, թե բովանդակային հարթության վրա որքանով են հիմնավոր Տեր-Պետրոսյանի կամ դատարանի փաստարկները, սակայն դրանց արժանահատվություն են հաղորդում մի քանի հանգամանքներ: ՀՅԴ-ն այդպես էլ չէր ինտեգրվել Հայաստանի քաղաքական կյանքին` փորձելով պետություն կառուցել պետության մեջ: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքին հակասում էր թե ՀՅԴ կառուցվածքը(Բյուրոն գտնվում էր արտերկրում) և թե գործելաոճը(դռնփակ Ընդհանուր ժողովներ, զենքի վրա երդում և այլն): Սակայն ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Հայաստանում ահաբեկչությունը տարածված էր մինչև 1994-ը և ահաբեկչական նոր բում եղավ 1998-ից հետո, երբ ՀՅԴ գործունեությունը վերականգնվեց: 1994-98թթ-ին Հայաստանում ահաբեկչություն չի եղել: Ձեռնպահ մնանք մեկնաբանություններից` հետևությունները թողնելով ընթերցողներին: Հավելենք մեկ այլ հանգամանք. ՀՅԴ նախկին կամ գործող անդամներ են եղել հետագա տարիների ահաբեկչական ակտերի մասնակիցները` Նաիրի Հունանյանն ու նրա խմբի անդամները, Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերի» առանցքային դեմքերը:

1998-ին Ռոբերտ Քոչարյանը վերականգնեց ՀՅԴ գործունեությունը և ազատ արձակեց կուսակցության առանցքային դեմքերին` առանց իրավական հիմքերի: Հրանտ Մարգարյանն, Արմեն Ռուստամյանն ու մյուսները բանտից ազատ են արձակվել իրավիճակի փոփոխության հետևանքով. նրանց որևէ մեկը չի արդարացրել, իսկ դա նշանակում է, որ մեկ այլ իրավիճակում նրանք տեսականորեն կարող են կրկին հայտնվել ճաղերի հետևում: Սակայն Ռոբերտ Քոչարյանը մի ծառայություն Հայաստանին, այնուամենայնիվ, մատուցել է. նա ՀՅԴ-ին դարձրել է համակարգի մաս, ըստ այդմ` դարձնելով կառավարելի ու կանխատեսելի:

Հիմա ՀՅԴ Բյուրոն Հայաստանում է, Սփյուռքում հայդատական «գրդոնի» ռեսուրսը սահմանափակվել է, կուսակցության սնուցման աղբյուրը դարձել է քրեաօլիգարխիկ համակարգը: ՀՅԴ ֆորմալ անդամներն այլևս չեն կրակում, սակայն նրա «ծռության» ցանցային դրսևորումներին ականատես ենք լինում հայրենիքում և սփյուռքում: Զենքի վրա երդվելու հոռի մշակույթը դեռ երկար տարիներ իրեն զգացնել է տալու…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում