2016թ. ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի գործով դատական նիստում այսօր հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալներից Պավել Մանուկյանը:
Դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ նա ասաց. «Պատահական չէ, որ դատարաններին չեն վստահում, մենք գիտենք, որ դուք ի վիճակի չեք…Դատական օրենսգիրքը երբ կուզեն՝ կդնեն գլխներին, կամ կգցեն ոտքի տակ…»: Պավել Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ այս գործով դատախազները ևս «ի վիճակի չեն»: