Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով Հայաստանի քվեարկությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Շարմազանով

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի հարցով Հայաստանի քվեարկությունն ուղղված չէ ԱՄՆ-ի կամ որևէ այլ երկրի դեմ: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այս քվեարկությունն ուղղված է եղել Երուսաղեմի հարցով բանակցային գործընթացը պահպանելուն, բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելու հույսը պահպանելուն, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը և Երուսաղեմի հայկական համայնքի և պատրիարքարանի շահերի պաշտպանությանը: Մենք որևէ մեկի դեմ չենք քվեարկել, մենք քվեարկել ենք հանուն լարվածության թուլացման, հանուն բանակցային գործընթացի շարունակականության»,- նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը համաձայն չէ որոշ վերլուծաբանների կարծիքների հետ, թե Հայաստանի նման քվեարկությունը կարող է հանգեցնել հայ-ամերիկյան հարաբերությունների վատթարացման: «Մենք շատ ակտիվ և հետևողական փորձում ենք զարգացնել երկխոսությունը մեր ամերիկացի գործընկերների հետ, իսկ անցած տարիների ընթացքում հասցրել ենք շատ լուրջ հաջողություններ արձանագրել երկկողմ հարաբերություններում: Ես գտնում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին վերելքի վրա են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա հստակեցրեց, որ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկել է այնպես, ինչպես պահանջում է այսօրվա գործող բանակցային գործընթացը, ՄԱԿ-ի ընդունած ձևաչափն ու բանաձևերը Պաղեստինի և Իսրայելի հարցում, ՀՀ և հայության շահը: «Իսկ Հայաստանի Հանրապետության շահն է` չանել քայլեր, որոնք հավելյալ լարվածություն կմտցնեն Երուսաղեմում, որոնք չեն բխի Երուսաղեմի հայկական համայնքի շահերից և որոնք դեմ կլինեն բանակցային տրամաբանությանը, որն ընդունել է ՄԱԿ-ը Երուսաղեմի հարցով: Ինչպես մենք ակնկալում ենք, որ որևէ երկիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ չպետք է ընդունի բանաձևեր, որոնք դեմ են Մինսկի խմբի համանախագահության առաջարկած սկզբունքներին, այնպես էլ Երուսաղեմի հարցում կան բանակցային սկզբունքներ, ուստի աննորմալ կլինի, որ Հայաստանը պահանջի Ղարաբաղի հարցում պահպանել բանակցային սկզբունքները, իսկ ինքը մեկ այլ հարցում այդ բանակցային ֆորմատին և սկզբունքներին դեմ հանդես գա»,- եզրափակեց Շարմազանովը:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան դեկտեմբերի 21-ին 128 կողմ, 35 ձեռնպահ և 9 դեմ ձայներով հաստատել է բանաձևը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Ընդունված բանաձեւում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և շեշտել, որ այն փոփոխելու ուղղված ցանկացած միջոցառում չունի իրավական ուժ: Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում