Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստում այսօր հրապարակվում են գործում առկա գրավոր ապացույցները, մասնավորապես՝ ամբաստանյալների վնասազերծման ժամանակ նրանց հագուստների առգրավման արձանագրությունները:
Ամբաստանյալներից Արամ Հակոբյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ներկայացնելով մինչև հագուստների առգրավումը տեղի ունեցած որոշ մանրամասներ: