Monday, 13 05 2024
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ

Էռնեկյանն անձամբ տեղյակ չէ. գործ ունենք դաժան բիզնեսի հետ

«Մի կողմից՝ սա ընդհանուր իրավական խնդիր է, այսինքն՝ կան օրենսդրական բացեր, որից  օգտվում է  Tieras de Armenia կազմակերպությունը, մյուս կողմից՝ կա բիզնես մտածելակերպ, բայց մեկ այլ կողմից՝ մենք գործ ունենք ոչ սովորական բառի հետ: Այստեղ ուզում եմ նշել, որ մինչև  Tieras de Armenia-ն շուկայում մենք երկար տարիներ ունեցել ենք «Կարաս» ապրանքանիշով գինի՝ դա Շահումյանի գինու գործարանի կարասի գինին էր, որի պիտակի վրա հենց այդպես էլ փակցված էր՝ «Կարասի գինի»: Բացի դրանից, կային նաև ուրիշ արտադրողներ, որոնք օգտագործում էին «կարաս» բառը։ Մենակ «կարաս» բառը չի, կան բազմաթիվ այլ բառեր ևս, որոնք այս կամ այն կերպ կիրառվում են տարբեր ընկերությունների կողմից՝ մառան, տակառ և այլն, որոնք օրենքով սահմանված կարգով այդ ընկերություններն օգտագործում են։

Խնդիրն այստեղ ավելի խորքային է. մենք այսօր կանգնած ենք նոր կոնյակի համար նոր անուն գտնելու խնդրի առջև. իրենցից համընդհանուր արժեք ներկայացնող աշխարհագրական նշումները կամ անվանումներն արդեն դարձել են որոշ կազմակերպությունների մասնավոր սեփականությունը, որոնց վրա մեծ գումարներ են ծախսվում։

Կոնկրետ այս դեպքում կողմերը պետք է փորձեն բարոյական հարթության  մեջ գտնել կոմպրոմիսային լուծում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանի Tieras de Armenia ընկերությունը հայց է ներկայացրել հայ գինեգործների, գինու արտադրությամբ զբաղվողների դեմ՝ պահանջելով այլևս  չօգտագործել «Կարաս» բառը ո՛չ գինիների պիտակի, ոչ էլ արտադրության բրենդի մեջ: Հայցվոր կողմը նաև պահանջում է ոչ օրինական ճանաչել «Սակի և Սանս» անվանումով գրանցված ընկերությունը, որը զբաղվում է հիշյալ գինու տեսակի արտադրմամբ:

Դիտարկմանը՝ արդյոք սա չի՞ փաստում, որ այս քայլով  Էդուարդո Էռնեկյանը փորձում է մոնոպոլացնել հայկական գինու արտադրությունը Հայաստանում, այդ պատճառով էլ դիմում է նման քայլերի՝ հերթով շուկան արտադրողներից մաքրելու համար,  Ավագ Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Էռնեկյանն անձամբ տեղյակ է այս  ամենից. մենք գործ ունենք բիզնեսի դաժան վարվելակերպի  հետ, որոնք ազգային մտածելակերպի տեսանկյունից  անընդունելի են, սակայն օրենքի սահմաններում են։ Չի կարելի մարդուն մեղադրել մի  բանի մեջ, որը թույլ է տալիս օրենքը. կա բիզնես, կան ներդրումներ, և կան այդ ներդրումների պաշտպանություն և շահ ստանալու գաղափարախոսություն։ Կողմերը պետք է բանակցությունների միջոցով գտնեն կոմպրոմիսային լուծում՝  հատկապես հաշվի առնելով այն, որ «կարաս»-ը սովորական բառ չէ, սովորական ապրանքանիշ չէ, այլ ազգային արժեք է՝ մանավանդ, որ վրացիներն իրենց կարասը  դարձրել են համաշխարհային բրենդ,  և աշխարհը Վրաստանին  ճանաչում է նաև հենց կարասային գինեգործության շնորհիվ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում