Երեւանում «Աջ ղեկ» նախաձեռնությունը բողոքի ցույց-ավտոերթ է անցկացնում ընդդեմ աջակողմյան ղեկանիվով ավտոմեքենաների ներմուծման արգելքի:
Մենք առաջարկներ կներկայացնենք, երբ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագիծը չեղարկվի կամ հետ կանչվի: Այս մասին, այսօր բողոք-ավտոերթի առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը: