Թուրքիայի հյուսիս-արևմուտքում Չանակկալե նահանգում կատուների համար հատուկ գյուղ կստեղծվի: Այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը:
Մոտ 600 քմ տարածքում տեղի իշխանությունները մտադիր են իսկական քոթեջային տներ կառուցել, որտեղ ապաստան, բուժում և անհրաժեշտ խնամք կգտնի մինչև 200 կենդանի:
Անտուն կենդանիներ բռնելու հատուկ ծառայությունները կկարողանան գյուղի նոր բնակիչներ տանել փողոցից:
Իշխանությունները հույս ունեն, որ կատուների գյուղն այցելության պարտադիր կետ կդառնա կատուների մոլի սիրահարների համար: Կենդանիներին հնարավոր կլինի այցելել, խաղալ դրանց հետ, տուն տանել դուր եկած կենդանուն: