Tuesday, 14 05 2024
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

ՊԵԿ-ը հարկային դաշտը շրջանցելու երկու խոշոր դեպք է բացահայտել

Հարկային կարգապահության արդյունավետության բարձրացմանն ուղղված հսկողական միջոցառումներով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր: Մասնավորապես, օրերս ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մինչև ավտոտրանսպորտային գործունեություն սկսելն ընկերությունը երթուղային 10 միկրոավտոբուսի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն-հաշվարկ հարկային մարմին չի ներկայացրել, միաժամանակ` խախտելով նաև աշխատողների աշխատանքի ընդունումը գրավոր ձևակերպելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը: Իրականացված ստուգումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 3 մլն դրամ, իսկ տույժ-տուգանքներով՝ մոտ 3,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի բեռնափոխադրող, ուղևորափոխադրող և տաքսի ծառայություն մատուցող հարկ վճարողների շրջանում նմանօրինակ խախտումներով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամի չափով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ: Ստվերային գործունեության դեպքի բացահայտմամբ արձանագրվել է առանց ակցիզային դրոշմանիշերի ալկոհոլային խմիչքների իրացման փաստ: Պարզվել է նաև, որ ընկերությունում առկա խմբաքանակի համար ակցիզային դրոշմանիշերի ստացման որևէ հայտ հարկային մարմին չի ներկայացվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով առանց ակցիզային դրոշմանիշերի 50 000 դրամը գերազանցող ալկոհոլային խմիչքների իրացումը քրեորեն պատժելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում