Monday, 13 05 2024
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ

Վարչապետի հանձնարարականը օդ է, քանի դեռ էկոլոգիական հանցագործության համար որևէ մեկը չի պատժվել

«Մենք չենք ցանկանում խեղդել բիզնեսը, սակայն անհրաժեշտ է վերջինիս առավելագույնս մոտիվացնել, որպեսզի ջուրն արդյունավետ օգտագործի»,- նախօրեին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Այդ խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնման ուղղված միջոցառումները։ Վարչապետն անհրաժեշտ է համարել շարունակել Արարատյան դաշտում բնապահպանական իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝ խորքային հորերի կոնսերվացման ու փականների տեղադրման գործընթացը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետական բյուջեից հատկացնել անհրաժեշտ միջոցներ ջրաչափիչ սարքեր տեղադրելու նպատակով: Վարչապետն ընդգծել է, որ պետք է բոլոր խնդիրներին տալ հնարավորինս պարզ լուծումներ:

Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե քանի անգամ է նման խորհրդակցություն հրավիրվել կառավարությունում, և քանի նման հանձնարարական է հնչեցվել, բայց դրանք բոլորն էլ անկատար են մնացել։ «Մարդ են, էլի, հանձնարարական է՝ հնչեցնում են, ինչ է եղել որ։ Խնդիրն այն է, որ արտեզյան ավազանը ոչնչացվել է կոնկրետ գործողությունների արդյունքում։ Իրական վիճակը գնահատված չէ, պարզ չէ, թե խնդիրները ինչ մակարդակի են, ինչ ծավալի են։ Մեր կարծիքը հետևյալն է՝ քանի դեռ կոնկրետ մարդիկ, կոնկրետ պատասխանատուներ, պետական մարմիններ, ովքեր բերել և այս վիճակին են հանգեցրել, առ այսօր պատասխանատվություն չեն կրել դրա համար, այլ խնդիրների, հանձնարարականների մասին խոսելն անիմաստ է։ Նման հանձնարարականները օդ են»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ ջրային համակարգը խաղալիք չէ։ Առ այսօր Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների հետ այնպես են վարվել, որ վերականգնումը, մասնագետների դիտարկմամբ, անհնար է։ «Այն, ինչ իրականացվել է Արարատյան դաշտավայրում, էկոլոգիական հանցագործություն է։ Եվ հետո, ձկնաբուծությունն Արարատյան դաշտում զարգացնելը տնտեսական և այլ որևէ հիմնավորում չունի։ Կիսաանապատային գոտում տարեկան 800-1 միլիարդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր հանելը և Արաքս գետը լցնելը որևէ հիմնավորում չունեն։ Բայց դա արվում է, ինչ է թե 5-10 օլիգարխ ինչ-որ փողեր աշխատեն դրա հաշվին»,- նշեց բնապահպանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ որ այդ հանձնարարականները անիմաստ են, փաստում է նաև այն, որ գաղտնի է պահվում Արարատյան դաշտում կատարվող ամեն ինչ։ Հանրային վերահսկողություն չկա։ «Մենք հարցում էինք արել, և այդպես էլ մեզ չպատասխանեցին, թե ում են պատկանում այդ ձկնաբուծարանները, դրանցից քանիսն են այդ փականները տեղադրել, որ ընկերություններում փականներ չկան, ինչի համար նրանք տուգանվել են։ Եթե իրենք փակ են աշխատում, ուրեմն խնդիր ունեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը ևս մեզ հետ զրույցւոմ ընդգծեց Արարատյան դաշտի ջրային ավազանի հետ մինչ այս տեղի ունեցածի համար պատասխանատվության կարևորությունը։ Նրա խոսքով էլ՝ քանի որ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոչ մի նման հանձնարարական երբևէ կյանքի չի կոչվի և ոչ մեկին չի սթափեցնի։

«Ժամանակին այնքան մեծ վնաս է հասցվել Արարատյան ջրային ավազանին, և մարդիկ պատասխան չեն տվել իրենց արածի համար։ Հիմա նորաստեղծ կառավարությունը փորձում է քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու համար։ Հիմա նորմալ է ջրաչափերով, փականներով խնայողություններ անելը, խնդիրը լուծելը, բայց հասկանալի է, որ ստեղծված վիճակին լուծում տալ այլևս հնարավոր չէ, պրոցեսն անդառնալի է։ Արարատյան հարթավայրում կատաստրոֆիկ վիճակ է։ Տասնյակ հարյուրավոր տարիներ են պետք, որպեսզի բնությունը ինքը կարողանա այդ խնդրին լուծում տալ։ Ես կասկածներ ունեմ, որ մարդու միջոցով այլևս հնարավոր է վերականգնել Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները։ Խնայողություն կարելի է անել, բայց տարիներ են պետք արդյունքը տեսնելու համար։ Իսկ գլոբալ առումով խնդիրը լուծել, կարծում եմ, վարչապետն էլ է պատկերացնում, որ այլևս հնարավոր չէ»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում