Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Սերժ Սարգսյանի ներկուսակցական արգելքը

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության վերաբերյալ հայտարարություններին, ասել է, որ ինքը չի կարող խոսել այդ հեռանկարի մասին, քանի որ ամեն ինչ կախված է լինելու որոշման ժամանակի հանգամանքներից, իրադարձությունների զարգացումից:

Այսինքն՝ Դավիթ Հարությունյանը, ըստ էության, հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունն ամենևին վճռված հարց չէ և ամենևին ցանկությունների տիրույթի հարց չէ, այլ, այսպես ասած, հնարավորությունների:

Հարությունյանի այդ հայտարարությունն, ըստ էության, հակասում է ՀՀԿ-ականների շարքում վերջին օրերին բավականին բուռն հայտարարությունների տարափին, որ կա Սերժ Սարգսյանի վարչապետական անփոխարինելիության մասով: Հարությունյանը պարզապես զգուշավորությո՞ւն է ցուցաբերում, թե՞ պարզապես նրա դիրքորոշումը վկայում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցում ՀՀԿ-ում իրականում այնքան էլ կոնսենսուս գոյություն չունի, և իրավիճակը բոլորովին հեռու է վճռված լինելուց:

Սակայն այստեղ, իհարկե, կոնսենսուսի բացակայության պարագայում կա մեկ այլ ուշագրավ հարց՝ իսկ ՀՀԿ-ում գոյություն ունի՞ Սերժ Սարգսյանի այլընտրանքի վերաբերյալ պատկերացում: Այսինքն, եթե որևէ թև կամ շերտ դեմ է Սարգսյանի վարչապետությանը, ապա այդ շերտերը ինքնաբերաբար կողմ են իրենց որևէ թեկնածուի՞, թե՞ նրանք դեմ են Սերժ Սարգսյանի շարունակությանը, սակայն յուրաքանչյուրն ունի նրա փոխարեն վարչապետի իր թեկնածուն:

Այլ կերպ ասած՝ խնդիրը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանի մրցակիցը կամ պոտենցիալ մրցակիցը ՀՀԿ-ում կոնկրետ ինչ-որ թեկնածո՞ւ է, թե՞ մրցակիցը պարզապես ՀՀԿ-ական տարբեր թևերի, այսպես ասած, շահախնդրությունն է, և նրանք պարզապես ցանկանում են, որ Սերժ Սարգսյանն իրենց լրացուցիչ մոտիվացնի՝ հավանության արժանանալու համար: Որովհետև եթե տեսականում ելնենք այն կանխավարկածից, որ Դավիթ Հարությունյանը ՀՀԿ-ում «սպիտակ ագռավ» չէ, իսկ այդպիսին լինելու դեպքում նա հազիվ թե հրապարակավ կասկածեր Սարգսյանի վարչապետությանը, ապա այստեղ մեկ կամ մի քանի այլընտրանքային թեկնածուների հարցը դառնում է առանցքային:

Եթե առանցքայինը Սերժ Սարգսյանին դեմ լինելն է, ոչ թե կոնկրետ այլընտրանքի կողմ լինելը, ապա այդ հանգամանքը Սերժ Սարգսյանը անկասկած կհաղթահարի առանց մեծ ջանքի: Հակառակ պարագայում, Դավիթ Հարությունյանը, կամա, թե ակամա, Սերժ Սարգսյանին խոստացել է բավականին դժվար պայքար հենց սեփական կուսակցությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում