«Երկրում ստեղծված իրավիճակով է պայմանավորված վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը»: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրվելու հնարավորությունը։
Հարությունյանի խոսքով՝ «Նման հարցերի ժամանակ հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, այսօր վաղ է խոսել, թե մենք ինչ վիճակում ենք գտնվելու այն ժամանակ, երբ ընտրելու ենք վարչապետ: Որոշումները կայացվելու են իրավիճակից ելնելով, եթե, օրինակ, իրավիճակն էապես փոխվի, օրինակ, ֆորմս մաժորային իրավիճակ լինի: Երբ լինի որոշում, դուք դրա մասին կտեղեկացվեք»:







































