Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Նորատուսցի Ալիկի արյունոտ «ռազբորկայի» պատճառը «Ճըվճըվ Արոյի» $2 հազար դոլարի «վազվռատն» էր

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝  «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Դատարանը հրապարակեց վկա Արամ Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի»  նախաքննական ցուցմունքները՝ նկատի ունենալով, որ վկան մահացել է:

Արամ Վարդանյանը իր սկզբնական ցուցմունքով պնդել է, թե ինքը ոչ մի առնչություն չի ունեցել արյունոտ «ռազբորկայի» հետ: Այնուհետև նա դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին ու խնդրել է իրեն լրացուցիչ հարցաքննել: Լրացուցիչ հարցաքննության ժամանակ պարզաբանվել է «Ճվճվ Արոյի» կապը տեղի ունեցածին:

Իր առաջին ցուցմունքում Արա Վարդանյանը հայտնել է, թե հաշվառված է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում, սակայն փաստացի բնակվում է Ղրիմում՝ Եվպատորիայում: Ունի լուրջ հիվանդություններ երիկամների, լյարդի, այլ օրգանների հետ կապված: Հայաստանում բնակվել է վարձակալությամբ: Եվպատորիայից Հայաստան է ժամանել 2016 թվականի սեպտեմբերին՝ բուժվելու նպատակով:

Դեռ Ղրիմում եղած ժամանակ ծանոթացել է Մուշեղ Մուշեղյանի հետ: Նրան ասել է, թե Հայաստան է մեկնելու իր «Կորոլա» մեքենայով: Մուշեղն առաջարկել է, որ  միասին մեկնեն՝ խոստանալով ինքը վարել մեքենան: Վկան նշել է, թե ինքը վատառողջ լինելու պատճառով այդքան ճանապարհը չէր կարող մեքենա վարել:

Սեպտեմբերի 28-ին Սադախլոյի անցակետով մտել են Հայաստան: Երևանում ինքը զբաղվել է իր առողջական խնդիրներով:

2016 թվականի նոյեմբերի 13-ին ընդունել է իր դեղերը: Զանգել է Մուշեղը, հարցրել է՝ինչո՞վ ես զբաղված: Ինքը պատասխանել է, թե պատրաստվում է մեքենան տանել «Բանգլադեշ»՝ «կալոդկա փոխելու»: Մուշեղն ասել է, թե կգա ավտոտեխսպասարկման կայան:

Ժամը 13-ի սահմաններում նա եկել է «սերվիս»: Այնտեղ վկան հանդիպել է մեկ այլ ընկերոջ՝ Վիրաբ անունով: Նրա հետ զրուցելիս է եղել, երբ Մուշեղին զանգել են: Մուշեղը բարկացած խոսել, ապա ասել է, թե պիտի գնա Չարբախ: Վիրաբն առաջարկել է իր մեքենայով տանել՝ ասելով, թե ինքն էլ է գնում Չարբախ՝ ընկերոջը հանդիպելու:

Երեքով Վիրաբի «Պորշով» գնացել են Չարբախ: Ինքը մի քանի անգամ Մուշեղին հարցրել է, թե ի՞նչ է եղել: Նա պատասխանել է՝ խնդիր չկա, 5 րոպեով մարդ պիտի տեսնեմ:

Ինքը զանգել է իր տղային, որ նա գնա ավտոտեխսպասարկման կայան, սպասի՝ մեքենան սարքեն, հետո մեքենայով գա Չարբախ՝ իր հետևից:

Չարբախում Վիրաբի մեքենան կանգնել է մի գեղեցկության սրահի մոտ: Մուշեղը մեքենայից իջել ու ասել է, թե հինգ րոպեից կվերադառնա: Նա մտել է այդ շենքի նկուղ: Մի քանի րոպեից նկուղից լսվել են 3-4 կրակոցներ:

Ինքը մտածել է՝ Մուշեղն այնտեղ է , Մուշեղի հետ էին կապված կրակոցները, և մտել է նկուղ: Դռան դիմաց տեսել է Մուշեղին՝ «արյան մեջ»: Նա փաթաթվել է իրեն ու խնդրել է շտապ տանել հիվանդանոց: Մուշեղն ասել է՝ մի հատ լակոտ իրան լավ չպահեց, ես զենքը հանեցի խփեցի, հետևից ինձ սուր բանով խփեցին, հետո իմ զենքը «բացվեց»՝ իմ վրա կրակվեց…

Վկան նշել է, թե իր որդին մեքենայով արդեն եկել էր, Մուշեղին դրել են իր մեքենան, շարժվել են դեպի հիվանդանոց: Մուշեղը  մեքենայում չէր կարողանում խոսել, միայն խնդրում էր իրեն շուտ հասցնել հիվանդանոց ու փրկել: «Ես Մուշեղին տարա հիվանդանոց, իջացրի մեքենայից, նստացրի կալյասկա, բժիշկները նրան տարան ներս: Հետո իմացա, որ Մուշեղը մահացել է…»:

Արա Վարդանյանն ասել է, թե Պետրոս Իսրայելյանին՝ Չարբախցի Գեղամին, մանկուց է ճանաչել, բայց չգիտեր, որ այդ շենքի նկուղային հարկում նա սենյակ ունի. «Եթե իմանայի, որ խոսակցությունը Գեղամի սենյակում է, սկզբից կմտնեի ներս, թույլ չէի տա նման բան կատարվի…»:

Վկան ասել է, թե իրեն դեպքի հետ կապված այլ բան հայտնի չէ:

Քննիչը հարցրել է՝ գործով տեղեկություններ են ստացվել, որ Մուշեղը «Լիա» գեղեցկության սրահ գնացել է 10-15 հոգու հետ, որ վկան էլ է գտնվել նկուղում:

Արա Վարդանյանը պնդել է, որ Մուշեղը Չարբախ է գնացել իր ու Վիրաբի հետ՝ Վիրաբի մեքենայով: Ինքը նրա հետ նկուղ չի իջել, նկուղ մտել է կրակոցներից հետո: Նկուղում ոչ ոքի չի տեսել: Հենց դռան մոտ արյունոտ Մուշեղը փաթաթվել է իրեն ու խնդրել է հասցնել հիվանդանոց: Ինքը դրսում հավաքված մարդկանց չի տեսել: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե դեպքը տեղի է ունեցել ֆինանսական խնդիրների շուրջ տարաձայնությունների պատճառով, և «Ճվճվ Արոն» անմիջականորեն կապված է այդ խնդիրների հետ, վկան պատասխանել է, թե նման բան չկա, ինքը ոչ մի առնչություն չի ունեցել կատարվածի հետ, չգիտի՝ ինչ բովանդակությամբ զրույց է ունեցել Մուշեղը դեպքի օրը հեռախոսով ինչ-որ անձի հետ խոսելիս. «Շահարկվում է՝ իբր իմ գումարին է խոսքը վերաբերել, դա ճիշտ չէ»:

Վկան նշել է նաև, որ Մուշեղի մոտ ինքը զենք չի տեսել, Մուշեղն է ասել, թե նկուղում զենքը հանեց, կրակեց, հետո նույն զենքից կրակվեց իր վրա…

Այնուհետև Արա Վարդանյանը դիմումով խնդրել է իրեն լրացուցիչ հարցաքննել, քանի որ գործի հետ կապված կարևոր տեղեկություններ պիտի հայտնի:

Նա ասել է, թե դեպքից երեք տարի առաջ իր ծանոթ Վարդենիսցի Վահագնին պարտքով 20 հազար դոլար է տվել՝ բիզնեսում ներդրում կատարելու համար: Նա ժամանակի ընթացքում վերադարձրել է 18 հազար դոլարը, մնացել է պարտք՝ 2 հազար դոլար:

Երբ ինքը 2016 թվականի սեպտեմբերին եկել  Հայաստան՝ բուժվելու, իրեն գումար է պետք եղել: Երբ գտնվել է «Էրեբունի» հիվանդանոցում, այնտեղ իրեն տեսակցելու է եկել Վարդենիսցի Լյովը: Մուշեղն այդ ժամանակ իր մոտ էր: Ինքը Լյովիկին ասել է, թե նրա համաքաղաքացի Վահագնը պարտք է 2 հազար դոլար ու չի վերադարձնում: Լյովն ասել է, թե կպարզի, կխոսի Վահագնի հետ: Վկան նշել է, որ այդ ժամանակ է ինքն իմացել, որ Լյովն ու Մուշեղը մտերիմ են:

Հետո, ըստ վկայի, Մուշեղը հավանաբար Լյովի հետ խոսել էր պարտքի վերադարձի մասին: Նա ասել է, թե պարտքը կարճ ժամանակում կվերադարձվի:

Մոտ քսան օր անց Մուշեղը տեսել է Վահագնին, խոսել է հետը, ապա իրեն ասել է, թե պարտքը շուտով կվերադարձվի: Նա չի ասել՝ խոսակցության ժամանակ ովքեր են ներկա եղել, ինչ են խոսել, ինչպես. «Ասեց՝ դու հիվանդ մարդ ես, չեմ ուզում քեզ անհանգստացնել, քո փողը քեզ կհասնի»:

Նոյեմբերի 13-ին ինքը իրոք եղել է Բանգլադեշի «սերվիսում»,  Մուշեղն այնտեղ է եկել: Վիրաբի մեքենայով, ինչպես արդեն հայտնել է, գնացել են Չարբախ՝ Շիրակի փողոց…

Վկան ճշտել է նաև, որ Մուշեղը ոչ միայն նկուղից հանելիս է ասել, որ ինքն է իր վրա կրակել, այլև այդ մասին ասել է մեքենայի մեջ: Ինքը դրա մասին նախորդ հարցաքննության ժամանակ չի ասել՝ իր որդու անունը չտալու համար: Մուշեղը իր որդու ներկայությամբ էլ է ասել, որ առաջինը ինքն է կրակել, հետո վնասվածք է ստացել թիկունքից, հետո զենքը շարժելու պատճառով իր զենքից կրակվել է իր վրա…

Վկան նշել է, թե այլ տեղեկություններ չունի:

Նա ասել է նաև, թե պարտքի վերադարձման հարցով ինքը Չարբախցի Գեղամին, ոչ էլ Ռուբոյին չի դիմել , չգիտի՝ Մուշեղն ինչու է գնացել Գեղամի մոտ:

Սա էր «Ճվճվ Արոյի» նախաքննական ցուցմունքը, որը հրապարակվեց դատարանում:

Այն անձը, ով Արոյին պարտք է եղել 2 հազար դոլար՝ Վարդենիսցի Վահագնը, ներկայումս այլ գործով դատապարտյալ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նա դատարան էր ներկայացվել ցուցմունք տալու:

Վկա Վահագնը հայտնեց, որ Արոյին պարտք է եղել 20 հազար դոլար: 18 հազարը վերադարձրել է, մնացել է 2 հազար դոլարը: Իր հետ հանդիպել է Մուշեղ Մուշեղյանը ու կոպիտ խոսակցություն է ունեցել, ասել է՝ կարող ա՞ ուզում ես 2 հազար դոլարը դառնա 20 հազար դոլար… Ինքը գիտեր, որ Չարբախցի Գեղամը ճանաչում է «Ճվճվ Արոյին», դիմել է նրան, նա ասել է, թե կճշտի…

Թե ինչ է եղել հետո՝ ինքը չգիտի: Իրեն բռնել են, ինքը կալանավայրում է իմացել միջադեպի ու զոհերի մասին…

Դատարանը հարցաքննեց նաև դեպքի ժամանակ սպանված Գևորգ Ավետիսյանի եղբորը: Վերջինս ասաց, թե դեպքի օրը գնացել է տուն, Գևորգը տանը չէր: Մայրն ասել է՝ գնա Գևորգին կանչի, հաց ուտենք: Ինքը գնացել է Չարբախցի Գեղամի նկուղ, Գևորգն այնտեղ էր: Նա իրեն ասել է՝ դու գնա տուն, ես գալիս եմ: Նկուղում ինքը տեսել է Գեղամին: Գնացել է տուն, հետո իրենց ասել են, որ Գևորգին տարել են հիվանդանոց: Այդ օրը իր տատի տարին էր, այդ օրն ինքը հիվանդանոց չի գնացել: Հաջորդ օրն է իմացել, որ Գևորգին  սպանել է Մուշեղը, բայց թե ինչի՞ համար է սպանել,  չգիտի…

Դատարանը հրապարակեց Հայաստանից բացակայող վկա Արտավազդ Մանուկյանի նախաքննական ցուցմունքը: Նա նշել էր, թե դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 17-ի սահմաններում դուրս է եկել տանից՝  եղբոր կնոջ բարեկամի հոգեհանգստին գնալու համար: «Լիա» գեղեցկության սրահի մոտ տեսել է հավաքված մարդկանց: Գեղեցկության սրահի նկուղային հարկից գոռգոռոց էր լսվում, բայց բառերը չէին հասկացվում: Հանկարծ կրակոցներ են լսվել: Ինքը վախեցել ու անցել է դիմացի մայթ: Վախից մտել է մոտակա այգի ու… այնքան էր վախեցել, որ 5 օր մնացել ու գիշերել է այդ այգում՝ տուն չի գնացել… Երբ գնացել է տուն, հայրն ասել է, թե կրակոցներից հարևան Գևորգը սպանվել է: Թե ինչ կրակոցներ են եղել, ովքեր են կրակել՝ չի իմացել… Դեպքի պահին այդ տարածքում է հայտնվել պատահաբար…

Այսպիսով, այս գործով դեռ չեն հարցաքննվել վեց վկաներ: Նրանց մի մասի վերաբերյալ դատարանը կայացրեց բերման ենթարկելու որոշումներ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մյուս տարի՝ 2018 թվականի հունվարի 17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում