Շատ ուրախ եմ, որ «Լուսավոր Հայաստանը միացավ մեզ: Ես իրանց հետ մտերիմ եմ, շատ հարգում եմ: Այս մասին Վանաձորի ավագանու նիստից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վանաձորի փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը՝ անդրադառնալով երեկ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոյկոտի դադարեցմանը:
«Մի տարի բոյկոտեցինք, ինչ շահեցինք: Մի ամիսա ստեղ եմ, ինչ կարացել արել եմ Վանաձորի համար, երեք ամիս հետո ավելի լավ արդյունքներ կտեսնեք»,-նշեց Փելեշյանը:
Հարցին, թե ժողովուրդը դժգոհ է ձեզնից և վատ համբավ ունեք Վանաձորում, Փելեշյանը հակադարձեց․ «Իմ համբավը շատ բարձր ա»: