Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Երևանում ամենաշատ սպառվող մթերքների մեջ ամենառիսկայինները. հետազոտություն

«Մեր խնդիրն է պարզել ոչ թե այն մթերքները, որոնք առավել աղտոտված են, այլ պարզել, թե մարդու սպառման համար կոնկրետ որ մթերքներն են ավելի ռիսկային։

Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ թեև ամենաաղտոտված մթերքը եղել է կանաչեղենը, մասնավորապես, օրինակ, ռեհանը, բայց պետք է ասեմ, որ ռեհանը ռիսկային չէ, որովհետև մարդն ամեն օր չի կարող 150 կամ 200 գրամ ռեհան օգտագործել։ Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ, որպես կանոն, ռիսկային են այն մթերքները, որոնք մարդիկ օգտագործում են մեծ քանակով և մեծ հաճախականությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

Վերջինիս խոսքով՝ Երևանն այն առանձնահատուկ քաղաքների շարքին է դասվում, որն ըստ սեզոնայնության՝ որոշ պտուղ-բանջարեղենների շատ լայն սպառում ունի, օրինակ՝ լոլիկը, վարունգը, պղպեղը, ձմերուկը, սեխը և մի շարք այլ նման մթերքներ, որոնք ծանր մետաղներով են աղտոտված, և այդ մթերքների օգտագործման օրական թույլատրելի շեմը գերազանցելու, չարաշահելու դեպքում կարող են ի հայտ գալ առողջական լուրջ խնդիրներ։

«Անգամ շատ չնչին պարունակվող թունավոր տարրերի դեպքում, եթե մարդն ունի այդպիսի լայն սպառում, ապա կարող են լինել առողջական ռիսկեր։ Օրինակ՝ կանաչեղենը ամենաշատն է պարունակում, ասենք, պղինձ՝ 0,74 միլիգրամ կիլոգրամում, իսկ խնձորն ամենաքիչն է պարունակում, բայց տարբերությունն այն է, որ եթե կանաչեղենը սպառվել է ընդամենը 32 գրամ, ապա դրա ռիսկի գործակիցը կազմում է ընդամենը 0,003, իսկ խնձորը քանի որ 200 գրամ է սպառվել, ապա դրա ռիսկի գործակիցը 0,15 է, այսինքն՝ 5 անգամ ավելի բարձր է կանաչեղենից, և դա այն դեպքում, երբ խնձորի մեջ պղնձի պարունակությունը շուրջ 2 անգամ պակաս էր։ Այսինքն՝ կարևորն այն է, թե դու որքան շատ ես սպառում այդ մթերքը»,- մանրամասնեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում