Monday, 13 05 2024
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ազնավուրի «գեղեցիկ երկիրը», որը կարող է «մի օր անհետանալ»

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով: «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»,-ասել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ շանսոնյեն առաջին անգամը չէ, որ անդրադառնում է Հայաստանում արմատավորված կոռուպցիային և, եթե հերթական անդրադարձի անհրաժեշտությունն է ծագել, ուրեմն` Ազնավուրը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օրինակով, գիտի, տեղյակ է, որ Հայաստանում չկա իրական պայքար կոռուպցիայի, այդ չարիքը ծնող համակարգի դեմ: Ընդ որում, աշխարհահռչակ երգչի լակոնիկ խոսքը բազմաշերտ է, որովհետև նա վեր է հանում հայաստանյան այսօրվա իրականության ստվերի ողջ պատկերը:
Ազնավուրն ակնարկում է, որ օրենքը Հայաստանում չի գործում կամ առնվազն խոսում է արդարադատության հատվածայնության մասին, այլապես` «ձու գողացողն» այդքան խիստ չէր պատժվի «ձի գողացողների» անպատժելիության ֆոնին: Ուշագրավ է նաև շանսոնյեի դիպուկ նկատառումը, երբ նա կոռուպցիայի մարտահրավերը դիտարկում է քաղաքակրթական հարթության վրա` հասկացնելով, որ դա ավելին է, քան սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը:

Ազնավուրի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»: Շառլը հասկացնում է, որ կոռուպցիան վերացական, վիրտուալ հասկացություն չէ և ունի կոնկրետ հասցեատեր` Հայաստանի իշխանությունը, որը դրա աղբյուրն է, նաև պատասխանատուն, որ չկա իրական պայքար կոռուպցիայի դեմ:

Այսօր ևեթ, կգտնվեն մարդիկ, ովքեր Ազնավուրին կմեղադրեն այս հարցազրույցի համար` մեր կեղտոտ սպիտակեղենը դուրս հանելու մոտիվով կամ հիշելով շանսոնյեի դիվանագիտական կարգավիճակը: Սակայն Ազնավուրն` իր համաշխարհային հռչակով, ավելին է, քան` որևէ կարգավիճակ, որովհետև հաճախ հենց նա է բովանդակություն հաղորդում որևէ առաքելության, գործընթացի: Նա այն եզակի սփյուռքահայերից է, ով դուրս է ավանդական կարծրատիպերից ու սրտացավությամբ համարժեք արձագանքում է Հայաստանի իրական օրակարգին` թեկուզև իր խոսքով նպաստելով ժողովրդավարության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

Ազնավուրը նշել է, որ իր գործունեությամբ ջանում է անել այնպես, որ Հայաստանն ունենա շատ բարեկամներ․ «Ես կոչ եմ անում մարդկանց ներդրումներ կատարել Հայաստանում, նվիրվել Հայաստանին»: Շանսոնյեն ոչ միայն քննադատում, այլև ռացիոնալ օրակարգ է առաջ քաշում` հասկացնելով, որ իր համաշխարհային հռչակը կարող է ծառայեցնել Հայաստանի տնտեսության զարգացմանը, եթե իրական պայքար ծավալվի կոռուպցիայի դեմ: Ու այս ֆոնին Շառլ Ազնավուրը բաց է պահում Հայաստանի զարգացման եվրոպական պատուհանը` հավելելով, որ ինքը մտադիր է Հայաստան հրավիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․ «Մի հրավեր, որը պետք է նախապատրաստել այնպես, որ այն օգտակար հանդիսանա Հայաստանի համար»: Սա այն դեպքն է, որ մտավորականի համառոտ հարցազրույցում ավելի հստակ է ուրվագվում Հայաստանի զարգացման տեսլականը, քան` կառավարության կամ քաղաքական ուժերի երկար ու դժվարամարս ծրագրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում