Թուրքիայում վերջին շրջանում ժողովրդավարությունը թուլացավ Արևմուտքի հետ հարաբերությունների վատացման պատճառով: Թուրքական diken.com.tr կայքի փոխանցմամբ՝ այս մասին իր ելույթներից մեկի ժամանակ նշել է թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, ով երկար ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Նյու Յորքում և դասավանդում է Կոլումբիայի համալսարանում:
«Թուրքիայում ժողովրդավարությունը խոցելի է դարձել և ազգային փոքրամասնությունների հանդեպ հարգանքը թուլացել է միշտ հենց այն ժամանակ, երբ տարբեր պատմական ժամանակաշրջաններում իշխանությունները թուլացրել են կապերն Արևմուտքի հետ՝ դա վերաբերում է թե՛ հանրապետական, թե՛ օսմանյան կայսրության շրջանին»,-նշել է Փամուկը: