Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանը` Աթենքի և Սպարտայի միջև

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Sunday Times թերթին տված հարցազրույցում Արևմուտքի և Ռուսաստանի այսօրվա լարված հարաբերությունները համեմատել է Հին Հունաստանի ամենաքայքայիչ` Պելոպոնեսյան պատերազմի հետ, որը տեղի է ունեցել Ք.Ա. 431-404թթ-ին` Աթենքի և Սպարտայի միջև: Պատերազմի բուն պատճառը վերջինիս օլիգարխիկ կառուցվածքն էր: Աթենքը դեմոկրատիայի և քաղաքակրթության խորհրդանիշ էր` իր բաց համակարգով, առաջադեմ մշակույթով, ստեղծագործական պոտենցիալով, որին Ջոնսոնը համեմատում է Արևմուտքի հետ, Սպարտան` իր ռազմականացված օլիգարխիայով ու փակ համակարգով, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի մոտ ասոցացվում է ժամանակակից Ռուսաստանի հետ: Անկախ այն հանգամանքից, որ Ջոնսոնի համեմատությունն այնքան էլ կոռեկտ չէ դիվանագիտական հարթության վրա` շատ դիպուկ է և խորհելու որոշակի առիթ է տալիս երկրների, որոնք խարխափում են «Աթենքի» և «Սպարտայի» միջև:

Հայաստանը ճակատագրորեն գտնվում է այդ խաչմերուկում և իշխանությունների պնդմամբ` արդյունավետորեն իրականացնում է «և, և»-ի քաղաքականություն կամ փորձում է, ինչպես բնորոշել է Արմեն Աշոտյանը, եվրոպական պետություն կառուցել` ԵՏՄ անդամ լինելով:

Իհարկե, առիթ ունեցել ենք հիմնավորել, որ «և, և»-ը կարող է գոյություն ունենալ միայն տեսության կամ ցանկությունների դաշտում, որովհետև Հայաստանն, օրինակ, չի կարող լինել երկու մաքսային միության անդամ: Քաղաքակրթական ընտրությունը նույնպես` դուալիստական լինել չի կարող, որովհետև Աթենքի ու Սպարտայի հյուծիչ պատերազմն, օրինակ, բաց ու փակ համակարգերի բախում էր: Հայաստանը չի կարող մեկտեղել «Աթենքի» ու «Սպարտայի» մոդելները ու ժամանակի ընթացքում հարկադրված է լինելու ընտրություն կատարել երկուսից որևէ մեկի օգտին: Սա քաղաքական աքսիոմ է, որովհետև ԵՄ-ն ու ԵՏՄ-ն, եվրաինտեգրումն ու եվրասիական ինտեգրումը համադրելի չեն քաղաքական, քաղաքակրթական, տնտեսական, անգամ` մենթալ հարթությունների վրա:

«Եվ, և»-ն իշխանության սովորական շուստրիությունն է, որի հիմքում նույնիսկ ոչ թե ինտեգրացիոն երկու գործընթացները համադրելն է, այլ` սեփական մանևրի հնարավորության մեծացումը, երբ անհրաժեշտ կլինի չկատարել որևէ պարտավորություն կամ ստանալ աջակցություն Մոսկվայից կամ Բրյուսելից:

«Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանն, օրինակ, առաջարկում է երկընտրանքը հանգուցալուծել ռուսական բոլոր նախագծերում Հայաստանի անդամության անհապաղ չեղարկումով, ինչն արտաքուստ գրավիչ առաջարկություն է, սակայն արտաքին քաղաքականության մեջ ընդունված չեն կտրուկ շրջադարձերը` չափազանց մեծ ռիսկայնության պատճառով: Բացի այդ, արտաքին քաղաքական շրջադարձերը հնարավոր է ապահովել միայն ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների առանցքով, այլ խոսքով` պետական համակարգը պետք է պատրաստ լինի նոր առաքելության:

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ժամանակավրեպ դարձավ անգամ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության չեղարկման «Ելքի» նախաձեռնությունն, որովհետև Երևանում և Բրյուսելում այս պահին պատրաստ չեն համագործակցության ավելի բարձր մակարդակի:

«Աթենքի և Սպարտայի» կամ եվրաինտեգրման ու եվրասիականության երկընտրանքը կարող է հանգուցալուծվել ավելի տևական ժամանակահատվածում, սակայն բնական ճանապարհով` առանց ցնցումների, եթե ընդդիմությանը հաջողվի Հայաստան-ԵՄ համաձայնագրի շահառու դարձնել հասարակությանն` իշխանությանը ստիպելով կատարել ստանձնած պարտավորությունները: Դա է այն ճանապարհը, որ Հայաստանը կարող է դարձնել մրցունակ երկիր` եվրոպական հեռանկարով, որն անելիք չի ունենա ԵՏՄ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում