Թուրքիան մտադիր է դիմել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը չեղարկելու նպատակով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Նախ Թուրքիան մտադիր է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Եթե ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրներից որևէ մեկն օգտվի վետոյի իր իրավունքից, ապա Անկարան այդ հարցը կներկայացնի Գլխավոր վեհաժողովի օրակարգում և կանի ամեն ինչ, որ անօրինական և անարդար որոշումները Երուսաղեմի հարցում չեղարկվեն», -թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ այս հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել տեսաուղերձում՝ ուղղված Քոնիա նահանգում Պաղեստինի կողմնակիցների անցկացրած հանրահավաքի մասնակիցներին::