25 ֆիլմեր ներառվել են ԱՄՆ կինոնկարների ազգային ռեեստրում։ Ընթացիկ տարում երկրի սեփականություն են ճանաչվել մասնավորապես «Սուպերմեն», «Դամբո», «Պինդ ընկույզ» և «Տիտանիկ» ֆիլմերը։
Ռեեստրում «ամենաերիտասարդ» ֆիլմն է դարձել Քրիստոֆեր Նոլանի «Հիշիր» (Memento) ֆիլմը, այն էկրան է բարձրացել 2000 թվականին։
Ֆիլմերի ազգային ռեեստրը հիմնվել է 1989 թվականին՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ՝ ֆիլմերի պահպանության և հանրության ուշադրությունը կինոմատոգրաֆիայի վրա հրավիրելու համար։
Ամեն տարի ռեեստրում ներառվում են 25 ֆիլմեր, որոնք ունեն մշակութային, պատմական կամ էսթետիկ նշանակություն և նկարահանվել են առնվազն 10 տարի առաջ։