Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխություններին առնչվող հարցի քվեարկությանը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Սա այն Հարկային օրենսգիրքն է, որի՝ ուժի մեջ մտնելուց հետո հունվարի 1-ից երկրում լուրջ թանկացումներ են սպասվելու, և հարկային բեռը քաղաքացիների համար ավելանալու է»:
«Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկել այդ հարկային փաթեթին: