Իսլամական համագործակցության կազմակերպությունը Թուրքիայում արտահերթ նիստ կանցկացնի, որի ժամանակ կքննարկի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Դեկտեմբերի 13-ին նշանակված նիստի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի իսլամական երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել այդ հարցում:
Նշվում է, որ նիստից հետո վերջնական հռչակագիր կհրապարակվի:
Նիստին կմասնակցեն 48 երկրների ներկայացուցիչներ: 16 երկրներ նիստում կներկայանան երկրի ղեկավարի մակարդակով (Աֆղանստան, Ադրբեջան, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Պաղեստին, Գվինեա, Իրան, Կատար, Քուվեյթ, Լիբիա, Լիբանան, Սոմալիա, Սուդան, Տոգո, Հորդանան և Եմեն): Ջիբութին, Մալազիան և Պակիստանը վարչապետի մակարդակով կներկայանան: Կոմորյան կղզիները ներկայացված կլինեն պետքարտուղարի մակարդակով, Օմանը՝ փոխվարչապետի, Ղազախստանը և Ուզբեկստանը՝ խորհրդարանի խոսնակի: